Անկանխատեսելիություն ու ոչ կոմպետենտություն. սրանք ռուսական կողմից ՀՀ իշխանությունների իմիջին տրվող լավագույն բնութագրիչներն են
Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ ռուսական փորձագիտական դաշտում այսօր «ռուս-հայկական հարաբերություններ» և «Նիկոլ Փաշինյան» հասկացությունները չեն նույնացվում։ Նա նման մեկնաբանություն արեց՝ անդրադառնալով 2018 թվականի իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների մակարդակին, թե արդյո՞ք, ինչպես իշխանություններն են հավաստում, դրանք շարունակում են զարգանալ:
«Երկկողմանի հարաբերություններում ոչինչ չի փոխվել դեպի բացասական ուղղություն, բայց միևնույն ժամանակ, այստեղ Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ վստահությունը շարունակում է ընկնել»,- ասել է Տրոֆիմչուկը և հավելել. «Ես հիմա խոսում եմ ոչ թե ինչ-որ ռեյտինգների մասին, այլ ընդհանրապես՝ տրամադրվածության, փորձագիտական շրջանակների տրամադրությունների մասին, որոնք առավել արժանահավատ ցուցանիշներ են»:
Եթե այլ խոսքերով նկարագրվի ՀՀ իշխանությունների իմիջը ռուսական կողմից, ապա, ըստ Գրիգորի Տրոֆիմչուկի, անկանխատեսելիությունն ու ոչ կոմպետենտությունը լավագույն բնութագրիչները կլինեն:
«Չխոսենք այն մասին, որ Հայաստանի վարչապետը ուղիղ դիմում է ԱՄՆ-ի ՀԴԲ-ին (Հետաքննությունների դաշնային բյուրո), որ իրեն օգնեն՝ բացահայտի ինչ-որ «գաղտնիք», որը վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից երկրից պետական ակտիվների անօրինական դուրսբերմանը: Ծագում է բնական հարց. իսկ ի՞նչ են ընդհանրապես հայաստանյան հատուկ ծառայություններն իրենք սովորել անել Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ, հատկապես ԱԱԾ տնօրեն Վանեցյանի հետ կապված միջադեպից հետո»,- ասաց նա և հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է պետք ԱՄՆ-ին ներգրավվել Երևանի, այդպես նաև՝ ավտոմատ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտոնական գաղտնիքներում՝ հաշվի առնելով, որ Հայաստանն այդ ռազմաքաղաքական բլոկում է. «Դա իսկապես մտահոգությունների տեղիք է տալիս»:
Ըստ նրա՝ այդ ֆոնին Հայաստանում գազի սակագնի բարձրացումն անգամ երրորդական հարց է դառնում: «Դա կապված չէ ամենի հետ, ինչ ես վերևում ասացի»,- նշեց նա՝ անդրադառնալով գազի սակագնի բարձրացման դրդապատճառներին.
«Ես չեմ բացառում, որ ինչ-որ մի փուլում իրավիճակի զարգացումն ուղղակիորեն կկապվի դրա հետ: Ի վերջո, այդ հարցը կապված է ոչ թե քաղաքականության, այլ՝ տնտեսության հետ»,- ասաց նա՝ նշելով, որ հայտնի է՝ Հայաստանում տնտեսական վիճակն էլ ոչ այդքան բարենպաստ է, իսկ գազի սակագնի բարձրացումն իր ազդեցությունն է ունենալու տնտեսության վրա:
Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ հայկական կողմը պետք է հասկանա, որ առանց ռուսական գազի, մեկ ուրիշը պատրաստ կլինի Հայաստան գազի հումքը մատակարարել, ամենաքիչը՝ կրկնակի բարձր սակագնով:
«Սակայն չէի ցանկանա, որ հայ հասարակությունը նման փորձության միջով անցներ, որպեսզի համոզվեր, որ ռուսական գազն ամեն դեպքում էժան է բոլոր մնացած տարբերակներից»,- նշեց նա:
Անդրադառնալով նրան, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի և Ռուսաստանի առաջին դեմքերի մակարդակով այդպես էլ պաշտոնական այցեր չեղան՝ փորձագետը նշեց, որ ՌԴ առաջին դեմքերի՝ Հայաստան պաշտոնական այցերի բացակայությունն առանձնապես անհանգստության պատճառ չպետք է լինի: Դա, ըստ նրա, կապված չէ Մոսկվայի կողմից Երևանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության հետ:
«Կարծում եմ, որ եթե Փաշինյանը կտրականապես ձեռնտու չլինի Մոսկվային, կգտնվի տարբերակ նրան այդ մասին ուղիղ ասելու, այստեղ ոչինչ չկա թաքցնելու»,- ասում է նա:
Տրոֆիմչուկը նշեց նաև, որ այսօր Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխություններն էլ՝ կառավարության հրաժարականն ու նոր կառավարության նշանակումը, փոփոխություններ չեն բերի հայ-ռուսական հարաբերություներում: «Նոր կառավարությունն էլ կշարունակի եղած գիծը, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շարունակում է իր պաշտոնավարումը»,- ասաց նա:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ