ԱՄՆ-ին սուպերհրաբուխ է սպառնում
Յելոուսթոնի ազգային արգելոցի տակ գտնվող վիթխարի հրաբուխը «ցանկացած պահի» կարող է սկսել ժայթքել: Դա կունենա գլոբալ աղետալի հետեւանքներ՝ ԱՄՆ ամբողջ տարածքը կթաղվի հրաբխային մոխրի տակ, փոխանցում է Americaru-ն:
Լեսթերի համալսարանի հրաբխագետները նախազգուշացնում են, որ Յելոուսթոնի կալդերան կարող է նորից սկսել ժայթքել, եւ այդ աղետը ահռելի սպառնալիք է ամբողջ Միացյալ Նահանգների համար: Վերջին 2,1 մլն տարում հրաբուխը ժայթքել է 3 անգամ, վերջինը՝ 640 հազար տարի առաջ: Չնայած Յելոուսթոնը շարունակում է մնալ հանրաճանաչ զբոսաշրջային վայր, այնտեղ այցելելը վտանգավոր է, քանի որ ժայթքումը կարող է հանգեցնել հրաբուխը շրջապատող շրջանների լիակատար կործանման: Պայթյունի ուժը նաեւ այնպիսին կլինի, որ գրեթե ամբողջ աշխարհամասը կծածկի տաք մոխրով:
Պրոֆեսոր Մայքլ Բրենին կարծում է, որ «Յելոուսթոնը կրկին կպայթի, բայց հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա եւ ինչ չափերով»: «Յելոուսթոնի ներսում եւ շուրջը եղած տարածքը կթաղվի պիրոկլաստիկ թանձր հոսանքների արտաժայթքման տակ, որոնք ամբողջ շրջանում կյանքը կվերացնեն: Հրաբխային մոխիրը կթափվի հեռու՝ ԱՄՆ ամբողջ կենտրոնում եւ արեւելքում, կշարժվի ավելի հեռու՝ դեպի Ատլանտյան առափնյա հյուսիսարեւմտյան հատված: Դա կվերացնի ցանքերը, անհնար կդարձնի տեղաշարժումը, կառաջացնի օդի վարակում եւ ջրհեղեղներ»:
Հրաբխի մագմատիկ շոգը սնուցում է Յելոուսթոնի հայտնի գեյզերները, որոնք տեսնելու են գալիս հազարավոր մարդիկ: Տեղական հրաբխային դիտարանի կողմից Յելոուսթոնը օրական 24 ժամ վերահսկվում է շաբաթվա 7 օրերին:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ