Խաղաքարտերը Պուտինի ձեռքում են. «Մեզ անակնկալներ են սպասվում»
«168 ժամ» թերթը գրում է.
«Գլխավոր վարկածն այն է, որ Վլադիմիր Պուտինը տեղափոխվելու է Պետական խորհուրդ, եւ դա այնքան ակնհայտ տեղափոխություն եւ սխեմա է, որ կարծում եմ՝ մի փոքր կասկածելի է այս մոդելի պարզությունը: Ըստ իս, մեզ անակնկալներ են սպասվում»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ռուսաստանյան ներքաղաքական փոփոխություններին: Նրա կարծիքով՝ ներկայումս իրապես անցել են իշխանության նոր կառուցվածքի ձեւավորման աշխատանքներին, ինչը կարելի է համարել ավանդական իշխանության փոխանցման փուլ բոլոր երկրներում:
«Բայց կարծում եմ, որ շտապողականությունը կարելի է բացատրել նրանով, որ մենք մինչեւ վերջ չունենք այն խաղաքարտերը, որոնք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ձեռքում են: Կարծում եմ, որ բոլոր քարտերին չէ, որ մենք ծանոթ ենք. երկրորդ, երրորդ քայլերի մասին դեռ պետք է իմանանք ապագայում եւ այն քարտերից, որոնք այսօր ենք տեսնում, բավական բարդ է հստակեցնել այն, ինչ տեղի է ունենալու: Բավական բարդ է նաեւ պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք առաջանում են:
Ակնհայտ է, որ շտապում են, շտապում են այս ամենի առաջին փուլը մինչեւ ամառ ավարտել, բայց կարծում եմ, որ մենք տեղյակ չենք եւ չենք կարող ենթադրել, թե ինչ է սպասվում երկրորդ եւ երրորդ փուլերում, որոնք կմեկնարկեն դրանից հետո: Մենք չենք կարող ասել, թե հետո մոդելի ինչ մշակումներ են լինելու: Ինձ թվում է, որ դեռեւս վերջնականապես չհամաձայնեցված, չպայմանավորված հարցեր կան»,- ասել է Դուբնովը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ