Իրանը պատրաստ է կատարել միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունները․ Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը միջուկային զենքի հետեւից չի վազում՝ անկախ «վեցնյակի» հետ միջուկային համաձայնագրի գոյությունից կամ ԱԷՄԳ-ի հետ հարաբերություններից, հաղորդվում է նախագահի պաշտոնական կայքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա նաեւ դիմել է եվրոպական եռյակին (Գերմանիա, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա) եւ հայտարարել է, որ նրանք պատասխանատվություն կկրեն միջուկային համաձայնագրի խախտման հետեւանքների համար՝ հավելելով, որ եթե Եվրոպան կատարի իր պարտավորությունները, Իրանը նույնպես կվերադառնա դրանց կատարմանը։
2015թ․ ՄԱԿ ԱԽ մշտական անդամները (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան) եւ Գերմանիան Իրանի հետ մշակել էին Համատեղ համընդհանուր գործողությունների պլան՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ։ Այն սահմանափակում էր Թեհրանի միջուկային գործողությունները՝ ՄԱԿ-ի պատժամիջոցները եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանափակումները հանելու դիմաց։ Իրանը պարտավորվել էր 15 տարի 3,67 տոկոսից ավել չհարստացնել ուրանը եւ հարստացված ուրանի պաշարները պահել 300 կգ-ը չգերազանցող մակարդակի վրա, ինչպես նաեւ չկառուցել լրացուցիչ ծանր ջրային ռեակտորներ, չկուտակել ծանր ջուր եւ չզբաղվել միջուկային պայթուցիկ սարքերի ստեղծմամբ։
2018թ․ մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց պայմանագրից դուրս գալու մասին եւ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանեց։ Ուղիղ մեկ տարի անց՝ 2019թ․ մայիսի 8-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքով իր պարտավորությունների կատարումը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ