Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով

Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթ
Հայաստան

«Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին». Փաշինյանը փոխզիջում առաջարկեց եւ ժամանակ տվեց

Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ի հարցուպատասխանին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բացի առողջապահական խնդիրներից, դա երկրի ստանդարտի եւ վարկանիշի հարց է։ Արդյո՞ք մեր սիրելի այն հայրենակիցներն, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ վերաբերյալ ունեն արդարացի փաստարկներ, այո, այդ փաստարկներից ամենակարեւորն այն է, որ, ցավոք, այս պահի դրությամբ մենք չունենք սպանդանոցների բավարար խտություն եւ քանակ։ Ինչո՞ւ մենք այսօրվա դրությամբ չունենք սպանդանոցների բավարար խտություն եւ քանակ, մի պարզ պատճառով, որովհետեւ մենք անընդհատ այս որոշումը հետաձգում ենք, որովհետեւ այն մարդիկ, ովքեր մտադրված են ներդրում կատարել կամ ներդրման շինարարության պրոցեսի մեջ են, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք 2 անգամ այդ հետաձգումն արել ենք։ Մարդը փող է դնում, մեկ էլ մտածում է՝ մի րոպե, կարո՞ղ ա էս սպանդանոցը կառուցեմ, փող ծախսեմ, պարզվի, որ Կառավարությունն այս կարգավորումը չեղարկելու է։ Մյուս կողմից ունենք իրավիճակ, ունենք սիրելի հայրենակիցներ, ովքեր այդ ոլորտում ներդրում են արել եւ սիրելի հայրենակիցներ, ովքեր որոշակի խնդիրներ ունեն այս իրավիճակի հետ։ Կառավարությունը պատրաստ է քայլ ձեռնարկել, եւ մենք առաջարկում ենք հետեւյալը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետը տեղեկացրեց, որ այսօր խորհրդակցություն է անցկացվել իր եւ մարզպետների միջեւ, եւ ինքը տվել է կոնկրետ հանձնարարական. «Մինչեւ սույն թվականի փետրվարի 6-ը Կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի եւ լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման եւ անհրաժեշտ տեխնիկա այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռք բերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունը մարզպետարանների եւ ՍԱՏՄ-ի հետ կձեւավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ. «Հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք այդ սփռվածության եւ հասանելիության խնդիրը կլուծի»։

Վարչապետն ասաց, որ մինչեւ այս թվականի հուլիսի 1-ը պետք է աշխատեն այդ որոշման ուղղությամբ. «Աշխատենք եւ այս պրոցեսը մինչեւ վերջ տանենք՝ պայմանով, որ հուլիսի 2-ից ի վեր այս թեմային այլեւս չենք վերադառնալու։ Մինչեւ փետրվարի վերջը պատրաստ ենք այլ առաջարկներ լսել։ Մինչեւ մարտի 1-ը այս ֆինանսավորումը կբացենք, մինչեւ հուլիսի 1-ը տալ ժամանակ, որ մեր հայրենակիցները իրար հետ միանան այս գումարը վերցնեն ու ներդրումն անեն։ Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ շարունակենք ապրել, որովհետեւ այդտեղ հարմար է կամ սովորել ենք այդտեղ ապրել։ Եթե մեր բողոքող հայրենակիցների համար այս առաջարկն ընդունելի է, ուրեմն պատրաստ ենք այս 3 գործողություններն անել. թյունինգ անել սուբսիդավորվող վարկերը եւ լիզինգային ծրագրերը, մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել, բացառությամբ Երեւանի սուպերմարկետների, ռեստորանային եւ հանրային սննդի ցանցերը, որոնք կլինեն միայն սպանդանոցներից։ Մնացած վայրերինը առայժմ կմնա նույնը»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Հիշեցնենք նաեւ, որ անասնապահները եւ մսավաճառները մի քանի օր բողոքի ակցիաներ էին իրականացրել Կառավարության շենքի առջեւ պահանջելով վերանայել այդ որոշումը։ Ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակել էին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտան այնուհետեւ կառավարությունից, որեւէ արձագանք չստանալով կոչ էին արել, որպեսզի ՀՀ բոլոր մարզերում բնակիչները փողոցները փակեն։

Երեկ՝ վաղ առավոտից ցուցարարները Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում ճանապարհները փակել էին։