Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա

Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters

Ղազագիր. Երևի պլպլան, ողորկ ճաղատը դուրն եկել էր. Լևոն Ջավախյան

Էս վերջերս մի քանի օրով զբաղվեցի քաղաքականությամբ: Տեսա, որ շատ զոռ գործ է: Իզուր չէ, որ Ուինսթոն Չերչիլը քաղաքագետներին խորհուրդ էր տալիս ունենալ ռնգեղջույրի կաշի: Իմ ընկեր Աբոն ասում էր, որ եթե Չերչիլը Արշակ Սադոյանին ճանաչեր, կբավարարվեր Արշակի մաշկով: Վանո Սիրադեղյանն էլ, մեծերի խորհուրդն անտեսելով, ընկել էր Հենրիկ Հովհաննիսյանի ետևից, ինչ է թե հեռուստատեսությամբ իր քիմքին անհարիր բաներ էր ասել: Հենրիկ Հովհաննիսյանի գանգը պիտի մորթազերծ անել,- ասում էր օպերայի շենքին հարող հրապարակում: Երևի պլպլան, ողորկ ճաղատը դուրն եկել էր: Թատերական հրապարակում եռացող ամբոխը կատաղի հորձանք էր տալիս:

-Հիմա,- գոռում էին,- հե՛նց հիմա… Վանոն, Արշակին թողած, ընկել էր էդ խեղճ մարդու ետևից… Չէր ուզում, էլի, չէր ուզում երեք լավ բան միանգամից աներ. Արշակի պարագայում՝ ինքը քաղաքագետ կդառնար, Հայաստանը քաղաքականություն կունենար, մենք էլ կփրկվեինք սադոմազոխիզմից… Հեղափոխություն էր, ում սիրտն ինչ ուզում էր՝ ասում էր… Պատասխանողը անհատ մարդիկ էին, պահանջողը՝ Լևոնը, Վանոն, Աշոտը, Դավիթը, Վազգենը, Սամսոնը, Ռաֆայելը… Բա Խաչիկ Ստամբոլցյանը… Էս վերջերս էլ Նիկոլը… և բոլորն էլ ժողովրդի անունից: Փողոցներն ու հրապարակները սատանայական կաթսայի պես եփ էին գալիս հանրային գոլորշիով: Քափն ու կեղտը ջրի երես էին ելել, թացն ու չորն իրար խառնվել: Թատրոն էր, էլ դու սուս… Ամբոխն, ամենուր, ծովի պես ծփում էր: Խելահեղ ելույթներն ալեկոծում էին հրապարակը: Եվ փչում էր, փչում էր ունայնության քամին… Իններորդ ալիքը վեր էր հառնվել և ուր որ է՝ քշել տանելու էր ամեն ինչ: Պատմությունը կրկնվում էր.

1815 թվականին Ֆրանսիայի Պատգամավորների պալատը գրեթե անկառավարելի էր: Էստեղից էնտեղից ռեպլիկներ էին բոցկլտում, վիրավորական արտահայտություններ և մեղադրական պարսավանքներ հնչում.. Դրությունը սրվում էր, իսկ Ֆրանսիան հոգեվարքի մեջ էր.

-Մի՞թե, որևէ մեկը հավատում է, որ այսպիսի խաժումաժն ունակ է փրկելու հայրենիքը,- Թալերյանի կողքին քրթմնջաց մի ազնվական.

-Ո՞վ գիտե,- հայացքը հեռուներին՝ հորանջեց Թալերյանը,- չէ՞ որ Հռոմը սագերը փրկեցին...

Իսկ որտե՞ղ է մեր փրկությունն, ու՞ր են մեր ղազերը… Որ արծաթ եմ ծախում՝ դա դեռ չի նշանակում, որ ազգիս մասին չեմ մտածում: Էդ դարդ ու ցավով էի տապակվում, երբ մարդ մոտեցավ սեղանիս: Արծաթեղենի կողքին վաճառքի համար դրված գրքերս էր տնտղում: Որ ասեմ կարդացող էր՝ վրայից չէր երևում: Ճակատի միակ կնճիռը կազիրիոկի տրորած տեղն էր: Նայեց, նայեց ու հարցրեց.

-Էս ի՞նչ ա…

-Գիրք ա,- ասի:

-Ի՞նչ գիրք ա…

-Պատմվածքների:

-Ինչի՞ մասին ա…

-Մեր օրերի,- ասի:

Մտածեց, մտածեց, մեկ էլ հարցրեց.

-Նիկոլի կողմի՞ց ես գրել, թե՞ նրանց…

-Իմ կողմից,- ասի:

-Էնա ասա՝ նրանց կողմից ես, էլի՜…

Ձեռքը հուսահատ թափ տվեց:

-Ինչի՞,- ասի,- չի՞ կարելի իմ կարծիքն ունենամ…

-Գրի էնպես,- ասաց,- ինչպես ժողովուրդն ա ուզում…

-Ի՞նչ ա ասել՝ ժողովուրդ…,- հարցրի:

-Է՛ս…,- ձեռքերը վերնիսաժի վրա տարածեց:

-Ու՞ր է…,- մարդ չէր երևում: Կողքներս հատուկենտ գնորդ ու վաճառող էր:

- Ժողովուրդն էլի՛, ժողովուրդը…-կարկամել էր:

-Ու՞ր է, ու՞ր…

Ժողովուրդը, թե որտե՞ղ էր՝ Աստված գիտեր: Թերևս ժողովրդի տեղը միայն քաղաքական գործիչները գիտեին, որ օր ու գիշեր խոսում էին նրանց անունից: Ականջումս զրնգում է Հովհաննես Թումանյանի խսքը. «Բոլոր կեղծավորները խոսում են ժողովրդի անունից,- ասում էր Թումանյանը,- ժողովուրդը է՛ս ա ուզում, է՛ն ա ուզում… Ու՞ր ես ժողովո՛ւրդ, ձա՛յն հանի, քե՛զ են կեղծում… », («Անկեղծ լինիենք»): Իսկապես, որտե՞ղ է ժողովուրդը… Իսկ ա՛յ, քաղաքական գործիչների տեղը մեկիկ-մեկիկ գիտեմ: Քաղաքական գործիչի ճամփան հարստությունն է, փառքը, իշխանությունը, այնտեղ, որտեղից վերադարձ չկա: Այդ մասին դեռ մեր թվարկությունից չորս դար առաջ Դիոգենեսը գիտեր: Ի տարբերություն մեր անկատար քաղաքական գործիչների՝ Դիոգենեսի տեղն էլ Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր: Իր մեծ արշավանքից առաջ նա այցի էր գնացել մեծն փիլիսոփային:

-Լսել եմ,- ասել էր Դիոգենեսը,- գնում ես աշխարհը նվաճելու…

-Այո՛,- խոստովանել էր Մակեդոնացին:

- Ինչի՞դ է պետք,- ասել էր հույն փիլիսոփան,- եթե քեզ թագավորություն է պետք՝ ունես, հարստությու՞ն, փա՞ռք … դա էլ ունես…

-Ուզում եմ Մեծ լինել, ավելի քան Մեծ…

- Դու կարող ես,- ասել էր Դիոգենեսը,- վզիցդ մի ցուցանակ կախել ու վրան գրել. «Մեծն Ալեքսանդր»: Կարևորը, դրան հավատալն է… Ճիշտ է, դու նման կլինես ծաղրածուի, բայց ավելի լավ է նմանվել ծաղրածուի, քան լինել իսկական ծաղրածու…

-Լավ, Դիոգենես,- շրջվել էր Մակեդոնացին,- կվերադառնամ՝ կխոսենք…

-Այնտեղ, որտեղ դու ես գնում,- նետել էր փիլիսոփան զորավարի ետևից,- վերադարձ չկա:

Կյանքը վազք է հերոսների ետևից: Ես ոչ Մակեդոնացուն հասա, ոչ էլ Դիոգենեսին: Մնացի անվերադարձ… Երբ փոքր ես լինում, մեծ երազանքներ ես ունենում… Ո՞վ չի ուզեցել նմանվել Մեծն Ալեքսանդրին, կամ էլ իմաստասիրության արքային՝ մեծն Դիոգենեսին… Մակեդոնացուն ձգտել եմ հասնել մանկուց, իսկ Դիոգենեսին՝ չափահասության տարիքից, երբ գիտության ծարավից խեղդվում էի. ես էլ էի ուզում ապրել տակառի մեջ ու ինձ զգալ, այնպես, ինչպես աշխարհի ամենահարմարավետ կացարանում… Ամենակարևորը սրտում է, որ Դիգենեսը գտել էր տակառի մեջ, իսկ անկարևորը՝ դրսում, միայն դրսում… Մարդ, որն ազատագրվել էր ինչքից՝ ամեն ինչ կարող էր գտնել, թեկուզ, տակառում: Ժամանակները փոխվել են, գոնե հիմա, ես Դիոգենեսին չեմ գերադասում Ալեքսանդրից. նա Մակեդոնացուն զգուշացնում էր ծաղրածու դառնալուց, մինչդեռ ինքն արդեն իսկ ծաղրածու էր… Այդպես էլ պիտի լիներ. անիրականանալին չիրականացավ: Երկու երազանքս էլ հօդս ցնդեցին. մի պարագայում ուժս պակասեց, մյուսում՝ խելքս… Բայցևայնպես, նրանց օրինակն աշխարհը բարեփոխելու լավագույն կերպը չէ: Երկուսն էլ ուզում էին փոխել աշխարհը, բայց ոչ մեկը չէր ուզում փոխվել, իսկ դրա համար անհրաժեշտ էր ընդամանը չդառնալ աշխարհի ստորության մասնիկը… Ամենուրեք կյանք է, և կյանքից պրծում չկար, նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացու և Մեծն Դիոգենեսի պարագայում: Եվ շարժվում են քարավանները դեպի անհասանելին, դեպի քաղաքական, բարոյական, կենցաղային տարաբնույթ ոստայններ, որտեղ և խճճվում, թպրտում, լռվում են խիղճը, սիրտն ու հոգին, որտեղ, թեև, կար բարեկեցություն, բայց չկար ազատություն, արդարություն, խաղաղություն… և իհարկե, վերադարձի ճամփա…

Այնուամենայնիվ, իմ դեգերումներում խնդիրը լիդերների մեջ չէ: Ինձ առավել շատ անհանգստացնում են մոծակի ուղեղով սակավաբջիջ կենդանիները, ովքեր յուրաքանչյուր քայլի փութաջանորեն պարտադրում են «իրենց» մտածելակերպը: Կապ չունի՝ ի՞նչ տարիքի, ի՞նչ կրթության կամ թե ի՞նչ կոչման ես, կարևորը, որ «մտածես» իրենց պես: Ութսունական թվականների վերջերից սկսած, շուրջ երեսուն տարի փոթորիկի մեջ ենք: Հասարակական հորձանքը մեկ մակընթացություն է բերում, մեկ՝ տեղատվություն… Պղտոր սելավի պես հորդում է կյանքը: Բացի պատերազմից, այս ամենից ի՞նչ ենք շահել, ի՞նչ ավելացրեց այն մեր կյանքում, ի՞նչ բարձունքների հասանք… Ատելություն, միայն ատելություն: Եթե Ղարաբաղյան շարժման ընթացքում այն ուղղված էր արտաքին թշնամու դեմ, ապա հիմա միայն և միայն միմյանց դեմ: Ատելությունը բախում է բոլորի դռները՝ սպառնալով կործանել միասնական ոգին: Միայն գույներն են փոխվել: Անցյալում կարմիր ու սպիտակ էին, հիմա՝ սև ու սպիտակ: Աշխարհը ծիածանի պես բազմերանգ է, իսկ մարդկանց ուղեղը երկգույն՝ սև ու սպիտակ… Ովքե՞ր են հնարել այս գույները… Եվ որտեղի՞ց այսքան ուժ, կորով, ավյուն, և որտեղի՞ց այսքան եռանդ կուտակված էներգիան բաց օդում պարպելու համար: Մի ելք եմ նշմարում. Ավգյան ախոռներն անցյալում են և չկա այն առասպելական հերոսն, ով կփոխի Նաիրյան գետերի հունը: Կեղտը փորփորելու ամեն մի փորձ բորբոքում է գարշահոտությունը: ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՌԱՋ ԳՆԱԼ, ՄԻԱՅՆ ԱՌԱՋ՝ դեպի կյանքի առավոտները, դեպի մաքուր ու անբիծ ապագան… Սակայն, ինչպես ասում էր Գորբաչովը. «Процес пошел»… Ֆեյսբուքում ատելության մոլուցին վերջ դնելու հորդորներիս ի պատասխան, օգտատերերից մեկը վատ բաներ էր գրել իմ մասին: Պատասխանել էի, որ նախքան մարդու մասին կարծիք կազմելը՝ հարգիր տարիքս, գոնե ծանոթացիր անցածս ուղուն… Գրել էր, կոխեմ՝ տարիքդ էլ, անցած ուղիդ էլ… Սպանված մարդու մասին անգամ այնպիսի բաներ են ասում, որ աղվամազերդ էլ բիզ-բիզ են կանգնում… Չգիտես, էդ մարդիկ պտղաջրերի՞ց են ծնվել, թե՞ կեղտաջրերից… Սպանություններ են տեղի ունենում, ինքնասպանություններ… Այո՛, փամփուշտը շատ բան է փոխում գլխում (Ալ Կապոնե), մինչդեռ, մեր կյանքում՝ ոչինչ չի փոխվում… Պարույր Սևակի խոսքերով ասած՝ ես այս ամենից, անկեղծ ասած, շատ հոգնել եմ… այս աղմուկից, գոռում գոչյունից, ճիչ ու աղաղակից… Կանգ առնել է պետք, շունչ քաշել է անհրաժեշտ, ջարդել է պետք ձայնը՝ լռություն է պետք, լռությու՛ն… Լռության մեջ է զարգացման ոգին, նոր կյանքի շեմը… Լռություն, միայն լռություն, որտեղ ամեն, ամենն է, և նաև կցկտուր իմ այս գիրը…

Այսքան իմաստակելուց հետո, այնքան էլ հիմար չեմ, որ չհասկանամ հետապնդածս գաղափարների անհասանելիությունը: Կարող եմ և ծիծաղելի թվալ: Սակայն կրկին ու կրկին հանրահայտ մուլտի հերոսի պես ուզում եմ գոչել. «Люди, давайте жить дружно»… Մարդը բարձրագույն արժեք է, որ բևեռում էլ լինի… Որքան էլ Դիոգենեսին հակաճառած լինեմ, ի վերջո, ես ևս հայտնվել եմ ծիծաղելիի սահմանում: Մի տարբերությամբ՝ այս իրավիճակում ընդունելով ստանձնածս կատակերգուի դերն ու նաև սխալս: Ինձ մնում է այն ձևակերպել ըստ պատշաճի: Ուստի և համազգային շարժման զոմբիացման դեմ անողոք պայքարում գրիչս վայր եմ դնում, և խոստովանում պարտությունս՝ սերունդներին թողնելով սույն Ղազագիրը:

Գրված է իմ իսկ ձեռքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ՝

Լևոն Ջավախյան