Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով

Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթ
Հայաստան

ՀՀԿ–ից պրծնողը վաղը հաստատ ձեզանից էլ կպրծնի.անասնապահ

Լավ իմացեք, ՀՀԿ–ից պրծնողը վաղը հաստատ ձեզանից էլ կպրծնի։ Այս մասին այսօր՝ հունվարի 21–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետարանի դիմաց հավաքված անասնապահներից մեկը։ Նրանք հանդիպելու են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, որը բանակցելով առավոտից փողոց փակած մարզի անասնապահների հետ, նրանց հրավիրել էր քննարկման։

Գյուղացիների խոսքով՝ մսավաճառները վատ միսը վաճառում են աղացած վիճակում. «Թող ՍԱՏՄ–ն գնա այդ աղացած մսերի մեջ ման գա, մի կպեք այս ժողովրդին, ժողովուրդը գոյատեւման խնդիր ունի։ Այս ժողովուրդը 2 տարի առաջ ոտքի ելավ, կոնկրետ ես, վտանգելով իմ ընտանիքը, իմ երեխեքի հետ գնացել, կանգնել եմ մահակների դիմաց, որպեսզի բան փոխվի երկրում, որպեսզի իմ զինվորը գնա բանակ ու հետ վերադառնա։ Այսօր ես դրա համար էլ եմ սկսում կասկածել։ Վիճակը շատ վատ է։ Սպանդանոցները չեն լինելու, չենք թողնելու, կոնկրետ ես մինչեւ վերջ կանգնելու եմ, ուզում եք՝ տարեք, դատեք»։

Արարատի մարզի բնակչուհին կառավարության այս որոշումը որակեց մեջքից հարված գյուղացուն. «Այդ սպանդանոցն իրեն չի արդարացնում միայն այն պատճառով, որ իմ անասունը 2 մետր գոմից չի կարող հեռանալ։ Այդ 200 կիլոգրամ միսը չի միայն, նրա ընդհանուր քաշը՝ 500 կգ է։ Թող փորձի մեկն այդ անասունին գոմից դուրս հանել, մենք գոմից դուրս ենք գալիս, միայն մորթողն է մոտ գալիս, որ օգնի հանեն դուրս, որ մորթեն։ Սա այն դեպքն է, երբ մարդ կա աշխարհն է շալայած տանում, մարդ կա ելել է շալակն աշխարհի։ Հենց ուզում ենք մի ոտքն ամրացնել հողին, երկրորդով կանգնենք, մեջքից խփում են։ Թողեք ժողովուրդն ապրի, ինչքա՞ն պետք է խեղճացնեք»։

Գյուղացիները նաեւ կասկածներ ունեն, որ կենդանիների որոշ հիվանդություններ հատուկ են տարածվում. «Երբ մեր պետական այրերն ուզում են, որ մենք անասուն չպահենք, դեղեր ներկրողներն իրենց հետ բերում են պատվաստանյութ, որը կենսաբանական զենք է։ Ի՞նչ գործ ունի Հայաստանում խոզի ժանտախտը, թռչնագրիպը։ Հենց գյուղացու ունեցած անասնագլխաքանակն ավելանում է, սեւ ամպը կուտակվում է եւ ձվի չափ կարկուտն ուղիղ գյուղացու գլխին է խփում։ Այսօր նույնիսկ 1700 դրամով խոզի միս վերցնող չկա, բայց յուրաքանչյուր «Սիթի» մտեք՝ 4000 դրամից ավելի եք վճարելու այդ խոզի մսի 1 կիլոգրամի դիմաց։ Այդ մարդիկ մեզ թելադրում են իրենց գինը։ Ո՞վ ենք մենք, երբ մեր պետական այրերը չեն լսում մեզ, չեն գալիս մեր կողքին կանգնեն։ Սննդի տեսչության պետ, օլիգարխ, դու գիտե՞ս սպանդանոց տանել–բերելու համար ի՞նչ ծախսեր են արվում»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա անասունի՝ սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Հիշեցնենք նաեւ, որ անասնապահները եւ մսավաճառները մի քանի օր բողոքի ակցիաներ են իրականացրել Կառավարության շենքի առջեւ պահանջելով վերանայել այդ որոշումը։ Երեկ ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակեցին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտան այնուհետեւ կառավարությունից, որեւէ արձագանք չստանալով կոչ արեցին, որպեսզի ՀՀ բոլոր մարզերում բնակիչները փողոցները փակեն։

Այսօր վաղ առավոտից ցուցարարները Արարատի, Արմավաիրի, Կոտայքի մարզերում ճանապարհները փակել էին։ Արարատի մարզում փողոց փակած բնակիչների հետ հանդիպման էր եկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նա բնակիչներին հորդորեց բացել ճանապարը, խոստանալով՝ մարզպետարանում հանդիպել եւ քննարկել այս հարցը։