Հրաժարականից հետո Մեդվեդեւը Instagram-ում «ազատվել» է բոլորից
Instagram-ի այն էջը, որին հետեւում էր նախկին վարչապետ, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը, այլեւս նրա անունով չէ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա հայտարարեց կառավարության հրաժարականի մասին, դրան ուշադրություն են դարձրել «բաց մեդիաները»։ Նրանց տեղեկատվությամբ, Մեդվեդեւը կառավարության աքաունթի բաժանորդ էր։
Wayback Machine սերվիսի տվյալներով, որը պահում է կայքերի եւ սերվիսների արխիվային պատճենները, դեռեւս հունվարի 14-ին Instagram-ի մի էջը Մեդվեդեւի անունով էր։ Հիմա այն ոչ մեկի վրա գրանցված չէ։
Ընդ որում՝ կառավարության աքաունթը դեռեւս գրված է Մեդվեդեւի անունով։ Թվիթերում եւ «ВКонтакте»-ում Մեդվեդեւը դեռեւս կարդում է կառավարությանը, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
Հունվարի 15-ին Մեդվեդեւը հայտարարեց կառավարության հրաժարականի մասին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակեց ուղերձը Դաշնային ժողովին, որի ընթացքում պետության ղեկավարը առաջարկեց փոփոխություններ մտցնել Սահմանադրությունում, որոնք կձեւափոխեին իշխանության դասավորությունը երկրում (այդ թվում խոսքը վերաբերում էր խորհրդարանի լիազորությունների ուժեղացմանը)։ Մեդվեդեւը հրաժարականի որոշումը բացատրել է նրանով, որ ցանկանում է նախագահին հնարավորություն տալ իրականացնելու բոլոր առաջադրված գաղափարները։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ