Իրանն ընդունել է, որ ուկրաինական Boeing-ը խոցել է երկու հրթիռով
Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության երկրորդ նախնական զեկույցը ուկրաինական Boeing-ի աղետի մասին վկայում է, որ «Տոր-Մ1» ԶՀՀ-ով օդանավը խոցել են գործողության փոքր շառավղի «հող-օդ» դասի երկու հրթիռով: Այս մասին նշված է իրանական գերատեսչության կայքում հրապարակված փաստաթղթում: Հստակեցվում է, որ հրթիռները թռչել են հյուսիսային ուղղությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խոցվելուց հետո օդանավը սկսել է սրընթաց բարձրությունը կորցնել՝ գտնվելով բնակելի շրջանի երկնքում, որից հետո բախվել է զվարճանքների այգում «խոչընդոտի» եւ ընկել հողի վրա: Այնուհետեւ այն անցել է ֆուտբոլի դաշտով, ամբողջովին ավերվել եւ այրվել:
Զեկույցում նաեւ նշվում է, որ օդանավը Թեհրանից թռչել է տեղական ժամանակով 06:12-ին, օդանավի հետ կապը կորել է, երբ այն 8,1 հազար ֆուտ (շուրջ 2,4 հազար մետր) բարձրության վրա էր:
Կրկնակի դիտարկման ռադարների էկրաններից օդանավն անհետացել է 06:15-ին, առաջնային դիտարկման ռադարներից՝ մոտ 06:18-ին:
Մեհրաբադ օդանավակայանում առաջնային դիտարկման ռադարների տվյալներով՝ օդանավը 06:15-ին ուղուց շեղվել է, սկսել աջ շրջադարձ եւ 3 րոպե տեւողությամբ, հավանաբար, թռիչքը շարունակել է օդանավակայանի ուղղությամբ, որից հետո ռադարներից կորել է մոտ 06:18-ին:
Իրանում ուկրաինական օդանավի կործանումը
Թեհրանից Կիեւ չվերթ կատարող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավը չորեքշաբթի վաղ առավոտյան աղետի էր ենթարկվել թռչելուց կարճ ժամանակ անց: Զոհվել էին օդանավում եղած բոլորը՝ 176 մարդ:
Մի քանի օր անց իրանցի զինվորականները ստանձնել էին ողբերգության պատասխանատվությունը՝ հստակեցնելով, որ Boeing-ը շփոթել են թշնամական թեւավոր հրթիռի հետ:
Թեհրանում նշել էին, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման էին սպասում, ինչի հետ կապված երկրի ՀՕՊ համակարգերը բերված էին լիակատար մարտական պատրաստության:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանից ակնկալում է մեղքի ամբողջական ընդունում, պաշտոնական ներողություն, մեղավորների պատիժ եւ փոխահատուցումների վճարում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ