Շարունակվում է կենսաթոշակի անցնող անձանց կեղծ ստաժերի հավելագրումը. Թադևոս Ավետիսյան
Շարունակվում է կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրումը, իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է: Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Կենսաթոշակային իրավունք տվող, առնվազն 10 տարվա ստաժ ունեցող քաղաքացիները կենսաթոշակի անցնում են 63 տարեկանից, իսկ չունեցողները՝ 65 տարեկանից: Առաջին 10 տարվա դեպքում կենսաթոշակային իրավունք տվող յուրաքանչյուր տարվա ստաժը բարձրացնում է կենսաթոշակի բազային չափը՝ 950 դրամով:
Օրինակ՝ եթե քաղաքացին ունի ասենք 8 տարվա ստաժ, ապա նրա ունեցած ստաժին 2 տարվա կեղծ ստաժ ավելացնելու պարագայում՝ այդ քաղաքացին կենսաթոշակի կանցնի իր համար օրենքով սահմանված տարիքից (65 տարեկան) 2 տարի շուտ: Հետևաբար, պետական բյուջեից նրան կվճարվի անօրինական կենսաթոշակ՝ 660 հազար դրամ ընդհանուր չափով: Բացի սա՝ անօրինական ձևով կավելանա նաև այդ քաղաքացու կենսաթոշակի ամսական չափը՝ կեղծ ստաժի տարիներին համապատասան:
Իհարկե, սա համակարգային լուրջ խնդիր է, որը հանգեցնում է կոռուպցիոն իրական դրսևորումների: Ակնհայտ է նաև, որ միայն իրավապահ մարմինների պայքարը կոռուպցիա ծնող արատավոր այս երևույթի դեմ չի կարող լիարժեք արդյունք ապահովել: Բնականաբար, այս երևույթը հնարավոր է վերացնել միայն համակարգային բարեփոխումների արդյունքում: Վերջինիս մասին արդեն 2 տարի խոսում են գործող իշխանությունները, իսկ իրականում այն նոր դրսևորումներ է ստանում՝ բարձիթողի կառավարման ֆոնին: Հետևանքներն էլ լինում են՝ պահպանվող ռիսկերը և պետական բյուջեից անօրինական ծախսերը, ոլորտի մանր ու միջին չինովնիկների պարբերաբար ձերբակալությունները:
Մեկ անգամ և ամբողջական թվայնացնելով աշխատանքային գրքույկները՝ հնարավոր կլիներ լիարժեք ապահովել անհրաժեշտ տեղեկատվական հիմքը՝ աշխատանքային կեղծ ստաժի հիման վրա կենսաթոշակի նշանակումները բացառելու համար: Համակարգային լուծման այս աշխատանքները մեկնարկել են դեռևս 2016 թվականի օգոստոսից, որը պետք է ավարտվեր 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Սակայն 1 տարով հետաձգվեց օրենքվ սահմանված այդ ժամկետը՝ նոր կառավարության առաջարկով:
Այս ընթացքում բազմիցս ենք հայտնել հիմնավոր մտահոգություններ՝ նման անբավարար տեմպի ու անհետևողականության պարագայում հնարավոր չի լինելու ժամանակին ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը:
Հիմա էլ արձանագրում ենք. մեր մտահոգությունն այլևս իրողություն է՝ օրենքով սահմանված ժամկետում պատասխանատու պետական մարմինը նորից չավարտեց համակարգային առումով այս կարևոր գործընթացը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս գործընթացն ավարտին հասցնելու նպատակով նախատեսվում է օրենսդրական փոփոխությամբ նորից երկարաձգել աշխատանքային գրքույկների թվայնացման (հավաքագրման և տեսաներածման) աշխատանքների ժամկետը: Նախարարության տարածած այս հաղորդագրությամբ, որպես աշխատանքները ժամանակին չավարտելու պատճառ, միայն բերված է գործատուների մի մասի կողմից իրենց պարտավորությունների չկատարումը:
Իրականում այս գործընթացի կազմակերպման ու իրականացման առաջնային պատասխանատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է: Խոսքը վերաբերում է վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեին պետական այդ ծառայություն, իսկ վերջինս էլ՝ ընդամենը պետք է դրանք սքանավորեր ու մուտքագրեր կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան: Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայությունն ունի 50-ից ավել տարածքային բաժիններ շուրջ 650 աշխատողներով և այս աշխատանքները կատարելու համար ուներ 3 տարուց ավել ժամանակ:
Պարզ է, որ պատասխանատու պետական մարմինն օրենքով սահմանված ժամկետում չի ավարտել իրնեն վերապահված աշխատանքները՝ կա՛մ չկարևորելով դրանց խիստ անհրաժեշտությունը, կա՛մ ոչ պատշաճ իրականացնելով իր հիմնական գործառույթները:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ