«Լավ հնարավորություն». Թուրքիան մեկնաբանել է Լիբիայի հարցով Բեռլինում անցկացված համաժողովը
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ Լիբիայի հարցով Բեռլինում անցկացված համաժողովն այդ երկրում ռազմական հակամարտության դադարեցման ու հարցի քաղաքական կարգավորման հնարավորություն է ընձեռում:
«Բեռլինի գագաթնաժողովը լավ հնարավորություն է Լիբիայում հակամարտության դադարեցման և քաղաքական կարգավորման համար: Մեր նախագահի արդյունավետ և բազմակողմանի դիվանագիտական գործունեությունը Թուրքիան դարձրել էր հիմնական մասնակիցներից մեկը»,- գրել է Քալընը:
Լիբիայում իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային համաժողովը տեղի է ունեցել Բեռլինում հունվարի 19-ին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Եգիպտոսի առաջնորդները, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Համաժողովի արդյունքում կողմերը փաստաթուղթ են համաձայնեցրել, որը պետք է մի շարք խնդիրներ լուծի Լիբիայում:
Լիբիայում երկիշխանություն է տիրում 2011 թվականին Մուամմար Քադաֆիի սպանությունից ի վեր: Լիբիայի արևելյան շրջանում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ