«ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը բեմականացում էր». Լեւոն Քոչարյանը՝ «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջ մասին
Ով ինչ հիմարություն անի ու վերջում ասի՝ ես աջակից եմ, դա ոչինչ չի նշանակում։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Կեղծ օգտատերը կալանավորվել է։
«ԱԱԾ-ի հրապարակած այն տեսանյութը, որտեղ փակված էր անձի դեմք, փոխված էր ձայն եւ նա ներկայանում էր Ռոբերտ Քոչարյանի աջակից։շ, ինչ-որ զավեշտալի, ծիծաղելի տեսանյութ էր, սա ինչ-որ բեմականացում էր եւ նպատակն ակնհայտ է, ու դա ցույց տվեց վարչապետի գրառումը, որ պարզվեցին քաղաքական կապերը. ինչ քաղաքական կապերի մասին է խոսքը, ինչ-որ բան է գրվում, մի օրվա մեծ ԱԱԾ-ն բացահայտում է, հետո կրկին գրառում է անում։ Փորձել են վարկաբեկել ամենից բարձր մակարդակով։ Պահանջում եմ ամենայն օրենքի խստությամբ բացահայտվի, թե ով է այդ մարդը, ի՞նչ կապ ունի մեր հետ։ Անցել է ժամանակ, փորձում ենք հասկանալ՝ ով կարող է լինել, սակայն չենք հասկանում։
Հիշեցնենք, որ այդ գրառմանը անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»։ Հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջը վարողի ինքնությունը, որը բերման էր ենթարկվել, տվել խոստովանական ցուցմունք եւ ձերբակալվել։ Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) եւ 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ