Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով

Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթ
Թոփ-լուրեր

Եւ այս մարդը Հանրային խորհրդի նախագահն է

Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի կողմից Ստյոպա Սաֆարյանի նշանակումը, մեղմ ասած, միանշանակ չընդունվեց ոչ միայն հանրության, այլ հենց այդ խորհրդի անդամների կողմից: Նա իր գործունեությամբ հաստատ չէր վաստակել այդ պաշտոնում նշանակվելու իրավունքը:

Նրանք, ովքեր Ստյոպա Սաֆարյանին կամ նրա գործունեությանը ծանոթ չեն, այնքան էլ չեն հասկանա, թե որն է խնդիրը, բայց հենց նրանց համար Հանրային խորհրդի նախագահը մեկ անգամ եւս ի ցույց դրեց իր իրական դեմքը, տեսակը, որակները:

ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի ողբերգական մահից հետո նա ֆեյսբուքում հետեւյալ գրառումն է անում. «Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, «գիշերը» թիրախ են փոխել…»:

Այս խայտառակ գրառումից հետո Ստյոպա Սաֆարյանը պաշտոնանկ չարվեց, ինչը եւս մեկ անգամ վկայում է այն ծանր բարոյահոգեբանական վիճակի մասին, որում հայտնվել է մեր երկիրը: Ավելին, այս ամենից հետո Սաֆարյանն ինքը հրաժարական չի տալիս, ներողություն չի խնդրում, այլ հոդված է գրում, պնդելով, թե իր գրածը ոմանք շահարկում են, որ որ իր գրածի մեջ որեւէ միտք չի եղել, որից հնարավոր լիներ եզրակացնել, թե հասարակությանը բաժանում է «սեւերի» եւ «սպիտակների», եւ որ ինքը հանրահայտ «Մաֆիա» խաղն է նկատի ունեցել եւ ոչ թե վերջերս հայտնի «սպիտակ հեղափոխականներին» ու «սև նախկին իշխանություններին»:

Ստյոպա Սաֆարյանը լինելով Հանրային խորհրդի նախագահ վտանգներ մատնանշելու մասին հրապարակումներ անելու փոխարեն պարտավոր էր իր հիմնավոր փաստարկները, տեղեկությունները փոխանցեր համապատասխան մարմիններին: Իսկ ինչ վերաբերում է «Մաֆիա» խաղին, ապա նա չէր կարող չգիտակցել, որ իր գրառումը կարող է այլ կերպ ընկալվել:

Ավելին, ողբերգական մահից հետո գրառում անել եւ այն համեմել ինչ-որ խաղի հետ կապված եզրույթներով, մեղմ ասած, անխոհեմություն է:

Ի դեպ, Ստյոպա Սաֆարյանը դեռ վաղուց է աչքի ընկել նմանատիպ վարքագծով: Մեղմ ասած, նա սադրանքների սիրահար է:

Վիկիլիքսի հրապարակումներից էլ պարզ է դառնում, որ 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձութուններից առաջ էլ նա զբաղվել է իրեն բնորոշ գործով:

Այսպես, ամերիկյան դիվանագետների միջեւ եղած նամակագրությունից պարզում ենք, որ այն ժամանակահատվածում, երբ 2008թ. մարտի 1-ին դեռ որեւէ բախում եւ ողբերգական զարգացում չէին եղել, այլ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ ընթանում էին բանակցություններ, Ստյոպա Սաֆարյանը կապվել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ՝ հայտնելով, որ արդեն 3 մարդ է զոհվել՝ մի մանկահասակ մի տղա եւ երկու տարեց մարդ, եւ որ իբր ոստիկանը ծեծել է տարեց մարդուն եւ սպանել նրան։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փեննինգթոնը նշել է, որ այս բոլոր տեղեկությունները հաստատված չեն, սակայն ցուցարարների մեջ այդ պահին արդեն շրջանառվում էր 3-6 զոհերի առկայության մասին տեղեկատվություն (ինչը հետագայում չի հաստատվել)։

Այսքանից հետո ընդամենը մի հարցադրում՝ եւ ա՞յս մարդը պետք է դառնար Հանրային խորհրդի նախագահ:

Վահրամ Գեւորգյան

Top-News.am