Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրա գիտակցությունը տեղն է
Նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երեկ նրա մոտ արձանագրվել է արյան ճնշման բարձրացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախակին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Նրա գիտակցությունը տեղն է, բայց միևնույն է՝ սրտի ռիթմի աշխատանքը շարունակում է մնալ արագ: Ճիշտ է, նախկինի պես մինչև 160 չի հասնում, բայց 130-140 է, որը ևս համարվում է բարձր։ Նման աշխատանքի դեպքում սրտի ծանրաբեռնվածությանը մեծ է»,- նշեց նա:
Արսեն Մկրտչյանն ընդգծեց, որ բժիշկները շարունակում են նրա վիճակը ծանր գնահատել: «Վտանգի պիկը 48 ժամն էր գնահատվում, սակայն դեռ չի հասել սրտի ռիթմի աշխատանքը չի հասել 85-90-ի, որ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխեն»,- նշեց նա:
Արսեն Մկրտչյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բարդացել է կալանքի պայմաններում, ինչի վերաբերյալ դատարանին պարբերաբար տեղեկացրել են ներկայացնելով նաև խափանման միջոցի փոփոխության բազմաթիվ միջնորդություններ, որոնք սակայն մերժվել էին:
Նշենք, որ հունվարի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց կալանքից ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին, խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին: Դատարանը բավարարել էր խափանման միջոցի փոփոխության՝ Դատախազության միջնորդությունը, որը ներկայացվել էր Մանվել Գրիգորյանի առողջության կտրուկ վատթարացումը հաշվի առնելով: Մանվել Գրիգորյանը հունվարի 14-ին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել:
Հիշեցնենք, որ 62-ամյա Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: ԱԺ նախկին պատգամավորն իրեն մեղավոր չի ճանաչում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ