Ռուսաստանը նոր վարչապետ ունի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Այսօր ՌԴ պետդուման լիագումար նիստի ընթացքում հավանություն էր տվել կառավարության ղեկավարի պաշտոնում Միշուստինի թեկնածությանը, որն առաջադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մինչ այս, Միշուստինը հանդիպել էր 4 խորհրդարանական խմբակցություններից յուրաքանչյուրի հետ:
ՌԴ վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ կառավարությունում կտրուկ փոփոխություններ են լինելու` ինչպես կազմի, այնպես էլ կառուցվածքի առումով: Այս մասին հայտնել էր Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Կորնիենկոյին:
«Այո, նրան հարց են տվել: Նա ասաց, որ կլինեն լուրջ, կտրուկ փոփոխություններ, բայց դեռևս ոչ մի ազգանուն նա չի նշել: Նա ասաց, որ կառավարության կառուցվածքը կփոխեն, նախարարներին կտրուկ կփոխեն, սակայն ազգանուններ դեռևս չի նշել»,- ասել է Կորնիենկոն:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:
Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի