Սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, որոնք աշխատունակ չեն. Նիկոլ Փաշինյան
Մեր կառավարությունն հենց առաջին օրից մենք խնդիր ենք ունեցել ներդնել սոցիալական նոր համակարգ, քանի որ գործող սոցիալական աջակցության համակարգը մարդկանց տնտեսական ակտիվության չի խրախուսում: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ նախօրեին կառավարությունում կայացել է խորհրդակցություն՝ նվիրված սոցիալական նոր համակարգի ներդրմանը:
«Կարող ենք արձանագրել, որ առնվազն նախնական մակարդակով կոնկերտացրել ենք մեր հայեցակարգային պատկերացումները, թե ինչ պետք է անենք: Համակարգի ձեւավորման շուրջ աշխատանքները դեռ պետք է շարունակվեն, բայց մենք արձանագրեցինք, որ սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, որոնք աշխատունակ չեն, այսինքն ունեն սահմանափակումներ, իրենք իրենց կարիքները չեն կարող հոգալ:
Իսկ նրանք, որոնք աշխատունակ են, նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի այնպիսին, որ մենք նրանց կարողանանք քաջալերել, համակարգային պայմաններ ստեղծել, որ նրանք ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան ավելի շատ շահագրգռված լինեն չաշխատել: Իհարկե, կարգը, որ առաջարկվում է, բավականին բարդ է, դեռ նախնական է, դեռ պետք է քննարկվի: Պետք է առանձնահատում ուշադրության արժանան այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան մարդկանց կրթական կարիքները: Պետք է աջակցենք, որ այդ ընտանիքներում երեխաները ստանան կրթություն, հմտություններ: Մենք նաեւ հանրային քննարկումներ պետք է սկսենք, որպեսզի հանրությունը մեզ հետ զուգընթաց քայլի»,-ասաց վարչապետը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի