Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը երկու ամիս ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներ առաջարկելու համար: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին:
Այսինքն, արդեն չորս ամիս է, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները: Սակայն այս իրավիճակը կարող է վեց ամսից ոչ երկար տեւել: Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը սահմանում է. «Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով»:
Նույնը վերաբերում է նաեւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքին, որտեղ էլ սույն դրույթն ամրագրված է 23-րդ հոդվածում:
Ստացվում է՝ վարչապետին կողմնորոշվելու համար երկու ամիս է մնացել:
Իսկ ի՞նչն է այս անորոշ իրավիճակի պատճառը: Չի բացառվում, որ վարչապետը չի կարողանում վստահելի անձնավորություններ գտնել ուժային կառույցներում: Թերեւս նախկին ղեկավարներ Արթուր Վանեցյանն ու Վալերիյ Օսիպյանն իր համար վստահելի են եղել, եւ նրանց հեռացումից հետո վարչապետը փաստի առջեւ է կանգնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի