Գաղտնալսումների գործով վաղուց պարզ է, որ քննություն չի իրականանում. Հովհաննես Խուդոյան
Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսակցությունների գաղտնալսումների հիման վրա դիմել էինք`ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու պահանջով, որը չի բավարարվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Գաղտնալսումների գործով վաղուց պարզ է, որ քննություն չի իրականանում: Վարույթն իրականացնող մարմինը արդեն կամ գործը կարճած պետք է լիներ, կամ ուղարկած լիներ դատարան, ոչ մի փորձաքննություն այդքան երկար չէր տևի: Այդ գործը այդպես էլ կախված մնացել է, հավանաբար այդպես էլ կմնա»,-ասաց նա:
Ըստ փաստաբանի` այս գործի բացահայտումը ենթադրում է, որ բոլոր այն անձիք, ում անունները հնչեցվել են, ինչ-որ կապ են ունենալու և պատասխանատվություն են կրելու:
«Նշված երեք անձանցից առնվազն երկուսը այս պահին բարձր պաշտոն են զբաղեցնում, այնպես որ այդ գործով որևէ ելք չի կարելի ակնկալել քանի այդ մարդիկ պաշտոնի են: Գաղտնալսումների մեջ երեք մարդու անուն է հնչեցվում` վարչապետ, ՀՔԾ պետ, ԱԱԾ պետ: ԱԱԾ տնօրենը այլևս պաշտոնի չէ, իր մասով սահմանափակում կարող է չլինի գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու հարցում, մյուս երկու անձով չեմ կարծում, որ օբյեկտիվ քննություն կարող է իրականացվել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` քննիչի հետ հրապարակած սելֆիին և նախաքննության գաղտնիքին, ապա Հովհաննես Խուդոյանն ասաց.«Միշտ վարույթ իրականացնող մարմինն է որոշում, թե որքանով է սահմանափակվում նախաքննության գաղտնիությունը, եթե քննիչը գտել է, որ իրեն հարմար է, այդպես կարող էր նկարը հրապարակվել»,-ասաց նա:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի