Զինված վրացին փորձել է ներխուժել Ադրբեջան
Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության աշխատակիցները վրաց-ադրբեջանական չհամաձայնեցված հատվածում զենքի անօրինական ձեռքբերման, պահպանման, կրելու եւ պատանդ վերցնելու մեղադրանքով կալանավորել են Վրաստանի քաղաքացի Գ․ Ի․-ին։
Այս տարվա հունվարին Վրաստանի քաղաքացի Գ․ Ի․-ն գտնվել է սահմանապահ գոտում։ Սպառնալով կիրառել հրազեն եւ նռնակ՝ նա վրացական սահմանապահին ստիպել է իր հետ անցնել սահմանի չհամաձայնեցված հատված, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
«Միջադեպի ժամանակ Գ․ Ի․-ն մի քանի կրակոց է արձակել։ Վրաստանի ՆԳՆ ոստիկանության օպերատիվ եւ արդյունավետ աշխատանքի արդյունքում իրավիճակը ժամանակին կարգավորվել է։ Տվյալ պահին միջադեպն ամբողջովին վերացված է»,- հայտարարել է ՆԳՆ-ն։
Գերատեսչության հաղորդագրությամբ՝ անցկացվում է հետաքննություն։ Նախարարությունում հայտարարել են, որ ՆԳՆ-ն միջադեպի հետ կապված արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել իր աշխատակիցներին եւ ադրբեջանցի գործընկերներին։


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ