Ռուստամ Բադասյանի տիկնոջ աշխատավայրերի հարցում իսկապես խախտում կա. Ռուբեն Մելիքյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կոռուպցիայի դեմ պայքարի դրոշ է բարձրացրել, իսկ դա նշանակում է, որ պետք է այդ ուղղությամբ իր վարքագիծը լինի անբիծ: Նրա տիկնոջ՝ Տաթևիկ Սարգսյանի՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի խորհրդականի պաշտոնն զբաղեցնելն ու միաժամանակ իրավաբանական ծառայություն մատուցող ընկերության հիմնումը կոռուպցիոն երևույթ է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ մենք գործ ունենք ոչ թե պարզապես բարձրաստիճան պաշտոնյայի հետ, այլ պաշտոնյայի, որը ասոցացվում է կոռուպցիայի դեմ պայքարի հետ և հանրային դաշտում իրեն դիրքավորում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ: Եթե դու կոռուպցիայի դեմ պայքարի դրոշն ես բարձրացրել, դա նշանակում է, որ պետք է ոչ թե պարզապես համապատասխանես հակակոռուպցիոն վարքագծին, այլ պետք է այդ վարքագիծը լինի անբիծ: Բայց նրա տիկնոջ աշխատավայրերի հարցում իսկապես խախտում կա. դա արդեն քննարկումից վեր է, որովհետև օրենքով ուղիղ սահմանված է՝ ԱԺ-ի աշխատակիցը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք, որն, առնվազն որոշակի ժամանակահատված, արդարադատության նախարարի տիկինը կատարել է: Խոսքը վերաբերում է մայիս- հուլիս ամիսներին»,- ասաց Մելիքյանը:
Մելիքյանն ընդգծեց, որ հետաքրքիր դիտարկումներ ունի նաև Փաստերի ստուգման հարթակի՝ հրապարակումում Ռուստամ Բադասյանի տիկնոջ այն պարզաբանման վերաբերյալ, թե չի հիշում ԱԺ-ում աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումի ժամկետը, չգիտի, թե երբ են ազատել իրեն ԱԺ-ում աշխատանքից. «Այստեղից էլ հաջորդ հետևությունն է գալիս, որը նույնպես հետաքրքիր է: Փաստորեն աշխատանքային գործունեության վերջին հատվածում այնպես է ստացվում կամ այնպես կարելի է մեկնաբանել, որ արդարադատության նախարարի տիկինը աշխատանքի չի ներկայացել և կարծես թե չի էլ հիշում կամ չգիտի, թե իրեն աշխատանքից երբ են ազատել և հետևողական չի եղել, այդ հարցը ուշադրության կենտրոնում չի պահել»,- ասաց Մելիքյանը:
Իրավապաշտպանը նշեց, որ այս հանգամանքներն այլ պայմաններում նույնպես կարևոր կլինեին, սակայն հույժ կարևոր չէր լինի, եթե խոսքը չվերաբերեր այն պաշտոնատար անձին, որն իրեն դիրքավորում է և հանրության առջև ներկայանում է որպես հակակոռուպցիոն քաղաքականության հիմանական գործող անձանցից մեկը.«Այդ պաշտոնյայի պարագայում մենք իսկապես գործ ունենք լուրջ խնդրի հետ և կարծում եմ՝ դրան պետք է նաև իրավական արձագանք տրվի»,- ասաց նա և հավելեց, որ պատասխանատվությունը կարող է լինել իրավական գործիքակազմով:
Հարցին՝ պատասխանատվությունը իրավակա՞ն, թե՞ քաղաքական հարթությունում է տեսնում, Ռուբեն Մելիքյանն ասաց.
«Քաղաքականն իր հերթին, բայց կան նաև իրավական գործիքակազմ, որոնք պետք է որոշակի հանգամանքներ ստուգման առարկա դարձնեն, և ես դրանից երկուսի մասին խոսեցի: Սա սկզբունքայնության և իրենց իսկ հանձնարարած գաղափարներին համապատասխան լինելու խնդիր է: Շատ հեշտ է թվում վերցնել ինչ-որ սկզբունք կամ գաղափար և դառնալ այդ գաղափարի դրոշակակիրը, դա հեշտ բան չէ և մեծ պատասխանատվություն է ենթադրում: Այստեղ մենք տեսում են, որ կարծես թե այդ պատասխանատվության բեռը չափազանց մեծ է եղել արդարադատության նախարարի համար»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի այն պարզաբանմանը, որ Բադասյանի կինը Լենա Նազարյանի խորհրդական է նշանակվել առանց մրցույթի, Մելիքյանն ասաց, որ հստակ չգիտի՝ արդյոք մրցույթը պարտադի՞ր էր, թե՞ ոչ նման պաշտոն զբաղեցելու համար: Սակայն, ըստ նրա, այստեղ էլ կա կոռուպցիոն երույթ: «Այստեղ էլ գործ ունենք կոռուպցիոն երևույթի հետ, որն անուն ունի՝ «քրոնիզմ»: Դա նշանակում է պետական այն պաշտոնները, որոնք որ մրցութային ընթացակարգ չեն ենթադրում, շնորհվում են մտերիմներին՝ առանց հաշվի առնելու, թե ինչ այլ լավ կադրեր կարող են լինել: Այնպես որ դա «քրոնիզմ» է և կոռուպցիոն երևույթ է: Այս պարագայում այդ քաղաքական պատասխանատվությունը մեծ է, մենք գործ ունենք կոռուպցիոն երևույթի հետ»,- ասաց նա:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ