«Սկզբից ասաց այո, հետո փախավ». Էրդողանը` Հաֆթարի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում իշխող, իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանում Լիբիայի ազգային բանակի և Ազգային համաձայնության կառավարության տապալված բանակցություններին, ինչի հետևանքով ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը լքել է Մոսկվան` առանց հրադադարի համաձայնագիր կնքելու Ազգային համաձայնության կառավարության հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
«Մենք Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովում արկածներ չենք փնտրում: Մենք կայսերական նկրտումներ չունենք, և մեր աչքերը չեն կուրանում նավթի և փողի ագահությունից: Սակայն մենք չենք կարող անտարբեր լինել Լիբիայում ապրողների նկատմամբ»,- նշել է թուրք առաջնորդը:
Էրդողանը վերհիշել է, որ Լիբիան ժամանակին եղել է Օսմանյան կայսրության կարևոր մաս, և Թուրքիան խորը պատմական և սոցիալական կապեր ունի Լիբիայի հետ:
«Այդ երկրում մենք եղբայրներ ունենք: Հաֆթարը ցանկանում է նրանց էլ վերացնել: Մեր պարտքն է պաշտպանել նրանց: Մենք հասկանում ենք մեր պատասխանատվությունը Լիբիայի մեր բոլոր եղբայրների առաջ: Երեկ Մոսկվայում Տրիպոլիի կառավարությունը կառուցողական մոտեցում ցուցաբերեց: Սակայն Հաֆթարը հրաժարվեց ստորագրել հրադադարի մասին համաձայնագիրը: Նա ասաց` այո, հետո գնաց Մոսկվայից, փախավ»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Ըստ Էրդողանի` Հաֆթարն իր քայլով «ցույց տվեց իր իրական դեմքը», և իրենք զարմացած չեն տեղի ունեցածից:
Հունվարի 13-ին լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը և Լիբիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ Աքիլա Սալեհ Իսան լքել են Մոսկվան` առանց հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ:
Հիշեցնենք, որ Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:


















































Հաֆթարն ու լիբիական խորհրդարանի խոսնակը լքել են Մոսկվան` առանց համաձայնագիր ստորագրելու
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ