Մենք շատ լավ տարի ենք սկսել. 2019-ին կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ. Տիգրան Խաչատրյան
Մենք շատ լավ տարի ենք սկսել 2020 թվականը, որովհետեւ այն կառուցված է 2019 թվականի շատ լավ հիմքի վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող իր ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Արդեն հրապարակումներ եղել են, որ 11 ամիսների արդյունքներով մենք ունենք 7,5 տոկոս տնտեսական ակտիվություն եւ որ քիչ կարեւոր չէ, հատկապես առաջատար աճ ունի արդյունաբերությունը՝ 9,3 տոկոս: Ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով, ներքին առեւտրաշրջանառությունը՝ 9,2 տոկոս, շինարարությունը 4,5 տոկոս, իսկ արտահանումն աճել է 9 տոկոսով:
Սա նշանակում է, որ արդեն կարող ենք ասել, որ 2019-ին կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ, որը շատ կարեւոր ձեռքբերում է»,-ասաց նախարարը:
Նա անդրադարձավ նաեւ զբաղվածության խնդրին՝ նշելով. «Զբաղվածությունն ըստ պաշտոնական թվերի ւնի 40 հազարով աճ: Ըստ ոլորտների դա բաժանվում է հետեւյալ կերպ. «5300-ը վերաբերում է վերամշակող արդյունաբերությանը, 12 400-ը՝ մեծածախ եւ մանրա, ծախ առեւտրին: 4300 աշխատատեղեր ավելացել են կացության եւ հանրային սննդի ոլորտում, 2300-ը՝ կապի եւ տեղեկատվության, 2100-ը՝ ՏՏ ոլորտում եւ 2700-ը՝ այլ ծառայություններում»,-ասաց Խաչատրյանը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ