Գլխավոր դատախազը չի դիմել ՌԴ գործընկերոջը՝ Կոստանյանին գտնելու հարցով
Փաստինֆո-ն գրում է․
«ՀՀ գլխավոր դատախազությունը չի դիմել ռուս գործընկերներին՝ պարզելու որտեղ է գտնվում նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Նշենք, որ վերջինս հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել է, որ փախուստի դիմելու մտադրություն երբեւէ չի ունեցել, գտնվում է Մոսկվայում և դասավանդում է Ռուսաստանի դատախազության համալսարանում։
«Փաստինֆո»-ն դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու արդյոք ՀՀ գլխավոր դատախազը դիմե՞լ է ռուս գործընկերներին՝ հաստատապես իմանալու արդյոք Գևորգ Կոստանյանը դասավանդում է Մոսկվայում։ Գլխավոր դատախազությունից, ըստ էության, բացասական պատասխան տրվեց, քանի որ մեր հարցի փոխարեն պատասխան տրվեց հանձնման գործընթացի մասին. «Հանձնման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի հետախուզման մեջ գտնվող անձին որևէ երկրում հայտնաբերելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես տեղեկացվի: Կոնկրետ ձեր նշած անձի դեպքում դա առկա չէ: Հետախուզման գործընթացի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցռումներ»,-հավելեց Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է նոյեմբերի 25-ին. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծանր հետևանք առաջացնող պաշտոնեական լիազորությունների չարաշահման օժանդակման, պաշտոնեական կեղծիքի օժանդակման, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության պարտակելը օժանդակելու և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը օժանդակելու համար ։
Գ.Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարվելու մասին ՀՔԾ-ն հայտնեց նոյեմբերի 28-ին և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրեց դատարան, ինչը բավարարվել է դեկտեմբերի 4-ին։Գևորգ Կոստանյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարն էին բողոքարկել ընտրված խափանման միջոց կալանավորման դեմ, ինչը, սակայն, դեկտեմբերի 30-ին մերժվեց։
Ավելի վաղ Գևորգ Կոստանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծել էր, որ իրեն որպես վկա ՀՔԾ-ում հարցաքննելուց հետո մոտ մեկ տարի գտնվել է Հայաստանում, սակայն իր մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել եւ իր մասին «հիշել» են, երբ աշխատանքի բերումով մեկնել է Ռուսաստան:
Աղբյուր` Փաստինֆո


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ