Մտածում են, թե ինչպես անեն, որ գործը «ջրեն». ՀՔԾ-ն ի՞նչ խորհուրդ է տվել փոխքաղաքապետին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տարեվերջին դատախազին հաղորդում էր ներկայացրել, որ Հայկ Մարությանի արձակուրդը երկարացվել է հետին թվով, կեղծվել են փաստաթղթեր, եւ փոխքաղաքապետը որոշումներ է կայացրել՝ չունենալով դրա իրավունքը։ Երեկ Խաժակյանին պատասխալ են։
Ի՞նչ է գրված ՀՔԾ պատասխանում։ «Մինչեւ այդ ասեմ, որ Ամանորի ընթացքում մի քանի նոր հանգամանքներ եւս ի հայտ եկան. առաջինը` լիազորությունների անցում, որն ուղեկցվել է պաշտոնական կեղծիքով, մյուսը` ինքնիրավչություն։ Այն ժամանակ, երբ մենք խոսում էինք, որ քաղաքապետի տեղակալ Հրաչ Սարգսյանը լիազորություններ է վերապահել Հայկ Սարգսյանին, պարզվում է, որ նա որեւէ թուղթ չի ստորագրել, եւ այն ամենը, ինչ արել է Սարգսյանը, դրա տակ փաստաթուղթ չկա, ինքնակոչ քաղաքապետ է եղել՝ դա Քրեական օրենսգրքով որակվում է` «լիազորությունների յուրացում»:
Ի դեպ, երբ հաղորդման «հետքերով» ՀՔԾ քննիչը գնացել է քաղաքապետարան, հասկանալու` ինչպես անեն, որ գործը «ջրեն», պահանջել է թղթերը, նայել-տեսել են, որ նման որոշում իսկապես չկա, խորհուրդ են տվել Հրաչյա Սարգսյանին` հետին թվով սարքել այդ փաստաթուղթը, նա չի համաձայնել։
Ինքս էլ Հրաչին զգուշացրել եմ՝ եթե ինքը գնա նման քայլի, ապա ես դրա հակափաստարկներն ու փաստաթղթերն ունեմ: Բայց սա դեռ բոլորը չէ. երբ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետին ուղարկում են չկեղծված փաստաթուղթ` քաղաքապետի 3-րդ տեղակալի վրա դրվող լիազորությունների մասով, նա այդ թղթի վրա պաշտոնական առարկություն է գրում ու ստորագրում, որ Երեւանի մասին օրենքով՝ միայն մեկ անձ կարող է փոխարինել քաղաքապետին, առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է պատասխանին, նշեմ ընդամենը մեկ հանգամանք՝ այսքանից հետո իրավաբանական վարչության պետը չի կանչվել բացատրություն տալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ