Հուսանք՝ ծննդատներից հետո էլ դպրոցներն օպտիմալացնելու որոշում չեն կայացնի. վարչապետը «լայվ» կմտնի՞
«Իրատես» թերթը գրում է.
«Օպտիմալացում անունը ստացած կրճատումները նաեւ բժշկական հաստատություններ հասան: Իշխանությունների՝ ամենատարբեր գերատեսչությունները միմյանց կցմցելու քաղաքականությունն այժմ էլ ծննդատների դռներն է թակում:
Առողջապահության նախարարությունը որոշել է փակել այն ծննդատները, որ տարեկան 150-ից պակաս ծնունդ ունեն: Պետության համար ձեռնտու չէ քիչ ծնունդներ ունեցող հիվանդանոցներ պահելը՝ պարզաբանում են նախարարությունից:
Մինչեւ 2050 թվականը 5 մլն բնակչություն ունենալու մասին հայտարարողներն այժմ խոստովանում են՝ ծնունդները քիչ են: Նախարարության որոշման դեմ առաջինը մարա-լիկցիներն են հանդգնել դուրս գալ: Ծննդատունը, որ նախորդ տարի 126 ծնունդ է ունեցել, չպետք է փակվի՝ պնդում են տեղաբնակները: Ոչ միայն Մարալիկը, այլ նաեւ տարածաշրջանի գյուղերը սպասարկող բուժհաստատության փակվելու որոշման դեմ դուրս եկածները հայտարարել են՝ եթե հարցը չլուծվի, ճանապարհ կփակեն ու հրաժարականներ կպահանջեն:
Բժիշկներն ահազանգում են՝ դեպքեր են լինում, երբ ծննդկանին մինչեւ մարզկենտրոն Գյումրի չեն կարող հասցնել, հետաքրքիր է՝ ո՞ր մի խելացի մասնագետը կարող է կողմ լինել, որ հղի կինը ծննդատուն հասնելու համար երբեմն նաեւ մոտ 50 կմ ճանապարհ անցնի: Մարալիկի ծննդատան ճակատագրին են արժանանալու նաեւ Բերդի, Աչաջրի եւ այլ համայնքների բուժհաստատություններ:
Աչաջուրցիները նույնպես վճռական են տրամադրված, արդեն ավագանու արտահերթ նիստ են հրավիրել ու դիմելու են թե՛ վարչապետ Փաշինյանին, թե՛ առողջապահության նախարար Թորոսյանին: Բայց թե դիմում-բողոքները, հորդոր-կոչերը որքանով էական դեր կխաղան հարցի լուծման խնդրում, դժվար է ասել: Ավելի շուտ, դժվար չէ կռահել՝ մի քանի բողոքի ակցիա, փակվող ճանապարհներ, վարչապետի մեկ «լայվ», ու «ժողովրդի սրտի» կառավարությունը կվարվի այնպես, ինչպես որոշել էր նախապես:
Այդպես եղավ նաեւ Մշակույթի նախարարության օպտիմալացման պարագայում. մշակույթի գործիչների բողոքի ակցիաները միայն տեսաժապավենների վրա մնացին, հետեւանքը մի քանի տառերից բաղկացած հապավումն էր՝ ԿԳՄՍ սուպերնախարարության տեսքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ