Հավուր պատշաճի ներողություն չէր. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը համարում է, որ նույն խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից ներողությունը հավուր պատշաճի չէր: Այս մասին այսօր` հունվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը`նշելով, որ Կարեն Սարուխանյանը ներողություն է խնդրում եւ իրեն մեղադրում է չհասկանալու մեջ:
«Այսինքն, կատակ է արել, չեմ հասկացել եւ երկրորդ բաղադրիչով, որ ես էլ պետք է ներողություն խնդրեմ նրա համար, որ կեղծ տեղեկատվություն եմ տվել: Ես էլ ունեմ բոլոր փաստերը, որ ոչ մի կեղծ տեղեկատվություն չեմ տվել եւ նաեւ կար առաջարկ, որ համատեղ քննարկենք, լրատվականից ինձ առաջարկել են բանավեճ, պատրաստ եմ բանավիճելու եւ ներկայացնելու այն ամենը, ինչ-որ ասել եմ, փաստերով կարող եմ ներկայացնել»,- ասաց նա:
Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ առհասարակ դա արատավոր երեւույթ է, եւ խնդիրը նրանում չէ, որ նույն խմբակցության պատգամավոր է Կարեն Սարուխանյանը:
«Սա պետք է վերացվի որպես երեւույթ, երբ, որ բանավիճելու ընթացքում տանում են դեպի անձնական դաշտ եւ ընդ որում մտնում են դաշտ,որտեղ ոչ մեկը իրավունք չունի մտնելու, կարծիք հայտնելու, կամ առաջարկելու եւ հետո էլ որակի բարի խորհուրդ, կներեք էդ բարի ծխորհուրդները պահեք միգուցե ձեր համար եւ ոչ թե մարդկանց անձնական դաշտում քննարկումներ կազմակերպեք, եւ մի փորձեք լինել մի տեղ, որտեղ առհասարակ ոչ մեկին տեղ չկա լինելու: Սրանք ես կարծում եմ, որ արժեհամակարգայկին խնդիր է, եւ չեմ դտարկում միայն այն համակարգը, որ իմ գործընկերն է, իսկ առավել քան արատավոր է, երբ որ գործընկերդ է, երբ որ ճանաչում է քեզ շատ ավելի լավ, քան շատ շատերը»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ ինքն անձնապես քայլեր չի ձեռնարկելու եւ կարծում է, որ ԱԺ-ն ինքը պետք է քայլեր ձեռնարկի եւ վերջ տա նման արատավոր երեւույթների շարունակականությանը:
Հիշեցնենք, որ պատգամավորների միջեւ քննարկումը ծավալվել էր ֆեյսբուքյան տիրույթում՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանի գրառման մեկնաբանություններում։ Գրառմամբ Աշոտ Սարգսյանը քննադատել էր Սոֆյա Հովսեփյանի այն պնդումը, թե նախարարությունը որդեգրել է հիվանդանոցները փակելու վարքագիծ: Սոֆյա Հովսեփյանը, որ մինչեւ պատգամավորական մանդատ ստանալը եղել է Շիրակի փոխմարզպետ եւ կարգավորել առողջապահության ոլորտը, գրել էր, որ այն ժամանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը խտրական վերաբերմունք է ցույց տվել, երբ անհրաժեշտություն է եղել կրճատել 18 հաստիք, ինչն էլ դարձել է իրենց միջեւ բախման պատճառ։ Ըստ պատգամավորի՝ կրճատվողներից ամենատարեցի որդին զանգահարել է մարզպետին եւ խնդրել բացառություն անել, ինչին մարզպետը ընդառաջել է, մինչդեռ ինքը պնդել է, որ դա արատավոր երևույթի շարունակություն է, պետք է կրճատել բոլորին։ Ի վերջո, ոչ ոք չի կրճատվել, ինչն էլ, Սոֆյա Հովսեփյանի պնդմամբ, ֆինանսական խնդիրներ է առաջացրել ծննդատանը, որն այս պահին արդեն ֆինանսավորման բացակայության պատճառով պետք է լուծարվի։ Կարեն Սարուխանյանը հակադարձել է, որ այդ հաստատությունում մարզպետարանի կողմից կատարած ֆինանսական աուդիտի արդյունքները ցույց են տալիս, որ ոչ թե այդ աշխատողների թիվն է հասցրել ֆինանսական ծանր պայմանների, այլ ծննդատան աշխատանքը՝ պայմանավորված ծնելիության քանակի նվազ լինելով։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի