Դոնալդ Թրամփը դիմել է Իրանի իշխանություններին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրառման միջոցով դիմել է Իրանի իշխանություններին:
«Իրանի առաջնոդներին. մի՛ սպանեք ձեր ցուցարարներին: Հազարավոր մարդիկ արդեն սպանվել կամ հայտնվել են բանտում ձեր կողմից, եւ աշխարհը հետեւում է: Իսկ ավելի կարեւոր է, որ ԱՄՆ-ն է հետեւում: Կրկին միացրե՛ք ձեր Ինտերնետը եւ թո՛ւյլ տվեք լրագրողներին ազատորեն տեղաշարժվել: Դադարե՛ք սպանել ձեր հզոր իրանցի ժողովրդին»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը բերման էր ենթարկվել մի քան ժամով «ցուցարարների շրջանում որոշ սադրիչ գործողություներում» ներգրավվածության կասկածանքով: Մաքեյրը բերման էր ենթարկվել հենց ակցիայի վայրից, որը կազմակերպվել էր Իրանի ԻՀՊԿ ԶՈՒ կողմից խոցված ուկրաինական ինքնաթիռի մասին լուրերի ֆոնին:
Այսօր Իրանի ԶԼՄ-ները հաղորդել էին Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի դիմաց իրանցի ուսանողների բողոքի ակցիաների մասին, որոնք ուղղված էին երկրի ներքին գործերին Մեծ Բրիտանիայի միջամտության դեմ:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով