ԱՄՆ-ը մտադիր է մեկուսացնել Իրանին դիվանագիտական եւ տնտեսական առումով. Պետդեպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է մեկուսացնել Իրանին դիվանագիռական եւ տնտեսական առումով, «քանի դեռ նրանք չեն վարվում որպես նորմալ ժողովուրդ», հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի մամուլի քարտուղար Մորգան Օրթեգուսը Fox News հեռուստաալիքի եթերում:
Օրթեգուսի խոսքով՝ կարեւոր է հիշել, որ Իրանն ավելի վաղ հերքում էր իր մեղքը (ուկրաինական ինքնաթիռի կործանման մեջ) եւ «դա բուռն կերպով հերքվում էր նաեւ ռուսական ԶԼՄ-երի կողմից»:
«Այնպես, որ եղել է ապատեղեկատվություն»,-հայտարարել է Պետդեպի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն անվանել է Իրան ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին «բարձր մակարդակի պրոպագանդիստ»:
Օրթեգուսը նաեւ հայտարարել է հեռուստաալիքի եթերում, որ «Իրանը շարունակում է մնալ որպես աշխարհում խոշորագույն պետությունը, որը հովանավորում է ահաբեկչությունը»:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ բոլոր կողմերը, որոնք Իրանի հետ կնքել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (ՀՀԳԾ) կլսեն նրա կոչն ու «դուրս կգան այդ սկզբունքորեն սխալ գործարքից»:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ