Եկամտահարկի համահարթեցման արդյունքում մինչև 150 հազար դրամ ստացողների աշխատավարձը չի նվազի
Եկամտահարկի համահարթեցման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի խթաններ ստեղծելն է եւ ակնկալվում է, որ աշխատավարձերի ֆոնդերին ուղղվող ծախսերը կնվազեն: Այս մասին ասել է Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:
«Եկամտահարկի համահարթեցման հիմնական նպատակը ՀՀ-ում տնտեսական աճի խթաններ ստեղծելն է եւ ակնկալվում է, որ աշխատավարձերի ֆոնդերին ուղղվող ծախսերը կնվազեն տնտեսվարող սուբյեկտների մոտ, գոնե դրույքաչափի մասով եւ արտադրանք- արտադրող, ծառայություն մատուցող տնտեսվարող սուբյեկտների ծախսերը կկրճատվեն»,- ասել է նա:
Ըստ նրա՝ եկամտահարկի համահարթեցումը ստվերից կհանի նաեւ բարձր աշխատավարձ ստացողներին։ Նաեւ նախատեսվում է մինչեւ 2023 թվայանը եկամտահարկը նվազեցնել մինչեւ 20 տոկոս` ամեն տարի իջեցնելով 1 տոկոս:
«Մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար որեւէ փոփոխություն չի լինելու»,- հավելել է նա:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ