Մեգան Մարքլը մեկնել է Մեծ Բրիտանիայից
Մեծ Բրիտանիայի արքազայն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, մեկնել է Մեծ Բրիտանիայից այն բանից հետո, երբ զույգը հայտարարեց իրենց արարողակարգային պարտականությունները կատարելուց հրաժարվելու մասին: Ինչպես հունվարի 10-ին Reuters գործակալությանը հայտարարել է զույգի պաշտոնական ներկայացուցիչը, Սասեքսի դքսուհին վերադարձել է Կանադա, որտեղ ընտանիքի հետ միասին անցկացրել է Սուրբծննդյան արձակուրդները եւ այժմ այնտեղ է գտնվում որդու հետ միասին:
«Մեգանը վերադարձել Է Կանադա, որպեսզի լինի իր երեխայի հետ»,- ասել է գործակալության զրուցակցուհին: Ինչպես պարզվել է, Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին իրենց առաջնեկին՝ ութամսական Արչիին, Կանադայում են թողել այն բանից առաջ, երբ ոչ երկար ժամանակով վերադարձան Մեծ Բրիտանիա եւ հայտարարեցին բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից, ինչպես նաեւ դրանով պայմանավորված պարտականություններից ու արտոնություններից հրաժարվելու որոշման մասին:
Ինչպես նշում են բրիտանական ԶԼՄ-ները, արքայազն Հարրին դեռ որոշ ժամանակ կմնա Միացյալ Թագավորությունում, որպեսզի ստեղծված իրադրությունը քննարկի միապետական ընտանիքի մյուս ներկայացուցիչների հետ, որոնք նախօրոք չեն իրազեկվել ամուսինների մտադրությունների մասին:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ