Կառավարությունը գնաց հարուստներին ավելի հարստացնելու ճանապարհով. Սուրեն Պարսյան
Կառավարությունը գնաց հարուստներին ավելի հարստացնելու ճանապարհով, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը. «Մեր աշխատողների շուրջ 65 տոկոսը ստանում է մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ, 25 տոկոսն աշխատող աղքատներ են, այսինքն այնքան ցածր աշխատավարձ է ստանում, որ չի կարողանում ապահովել իր ընտանիքի անդամների նվազագույն կենսամակարդակը։ Եվ այս իրավիճակում կառավարությունը գնում է հարուստներին ավելի հարստացնելու ճանապարհով։ 150 հազար դրամից ավելի ստացողների եկամտային հարկը 28 տոկոսի փոխարեն կդառնա 23 տոկոս, իսկ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներինը կմնա նույնը։ Միաժամանակ 2020 թվականի հունվարի 1-ից ավելացան մի շարք ապրանքների ակցիզային հարկերը՝ ծխախոտ, ալկոհոլային խմիչք, բենզին, դիզվառելիք, այսինքն պետությունը հարուստների, բարձր եկամուտ ստացողների հարկերը փորձում է փոխհատուցել ի հաշիվ հասարակության՝ բարձրացնելով ակցիզային հարկերը։ Սա լուրջ խնդիր է առաջացնում, ավելի է սրում սոցիալական խնդիրը, քանի որ այստեղ արդարության սկզբունքը չի գործում, «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքը չի գործում, շատ աշխատավարձ կամ շատ եկամուտ ստացողը պետք է ավելի շատ վճարի, քանի որ պետությունը այդ մարդու գույքի պաշտպանության համար համար ավելի մեծ ջանք է ներդնում, քան ցածր եկամուտ ստացողի դեպքում»։
Ըստ Սուրեն Պարսյանի՝ միջազգային փորձը փաստում է, որ պրոգրեսիվ հարկային համակարգը ապահովում է տնտեսության ներառականությունը, այսինքն բարձր եկամուտ ունեցողների եկամուտները վերաբաշխում է հասարակության մեջ, ստեղծվում են հանրային բարիքներ, անվճար որակյալ կրթություն, առողջապահություն, շրջակա միջավայրի պաշտպանություն եւ այլն, ինչն էլ բարձրացնում է մարդկանց կենսամակարդակը։
Տնտեսագետի խոսքով՝ ունենք իրավիճակ, երբ հասարակության մեծ մասը ստիպված է տուժել հանուն փոքրաթիվ հարուստների. «Մենք որոշել ենք, որ օլիգարխները 20 տոկոս շահութահարկի փոխարեն պետք է վճարեն 18 տոկոս։ Այդ 2 տոկոսը զիջելու դիմաց պետք է վճարի ողջ հասարակությունը։ Ինչո՞ւ, ինչպե՞ս եւ ի՞նչ տրամաբանությամբ, հայտնի չէ։ Կառավարությունն առաջնորդվում է ծայրահեղ լիբերալ մոտեցմամբ, հնարավորինս հարկերը նվազեցնել՝ մտածելով, որ տնտեսական ակտիվություն կլինի, ներդրումներ կլինեն, բայց այդպիսի բան որեւէ երկրում տեղի չի ունեցել»։
Կառավարությունն, ըստ Սուրեն Պարսյանի՝ 2019-ին ձախողել է զբաղվածության ծրագրերի 50 տոկոսը. « Բացի այդ՝ մենք ունենք մի իրավիճակ, երբ մեր շուկաներում գերիշխում են մենաշնորհները եւ խոշորները թույլ չեն տալիս, որ ՓՄՁ-ն զարգանա։ Այս իրավիճակում մենք չենք կարող խոսել աշխատատեղերի ստեղծման մասին կամ «ձեր գլխի ճարը տեսեք» կամ «եկեք բիզնեսով զբաղվեք» կոչեր անենք։ Այս մոտեցումները չեն աշխատի, քանի որ նրանք չեն կարող մրցակցել մենաշնորհների հետ եւ այս մասով կառավորությունը լուրջ խնդիր ունի։ Ցավոք չեն խոսում մենաշնորհների մասին, քանի որ դա նրանց համար կդառնա լուրջ գլխացավանք, մենաշնորհների հարցը լուծելու համար պետք է ցանկություն, կարողություն եւ ամենակարեւորը՝ «դուխ», որ կարողանան այս շուկաները կարգի բերել»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով