Ռազմական ոստիկանությունում ո՞ր աշխատակիցները չեն պարգեւատրվել
«Ինչպես հայտնի է, պետական գրեթե բոլոր գերատեսչությունների աշխատակիցներն ամանորյա պարգեւավճարներ են ստացել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կան գերատեսչություններ, որտեղ ոչ բոլոր աշխատակիցներն են պագեւավճարներ ստացել, եւ դա նաեւ դժգոհության առիթ է հանդիսացել:
Մեր տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանությունում ոչ բոլոր աշխատակիցներն են պարգեւավճարներ ստացել, մասնավորապես՝ ցածր կոչումով պաշտոնյաները պարգեւավճար չեն ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին՝ հասկանալու համար, թե ինչու է կառույցում նման տարանջատում եղել: Վերջինս մեզ հետ զրույցում, ըստ էության, հաստատեց, որ կառույցում պարգեւատրումներն ամբողջական չեն եղել, սակայն ընդգծեց, որ պարգեւավճարներ լինելու են նաեւ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը:
«Պարգեւավճարներ եղել են. այն աշխատակիցները, որոնք չեն ստացել, կստանան հունվարի 28-ին: Պարզապես կոդային տարբերակում է եղել, ոչ թե կոչումային», - նշեց Բաղդասարյանը: Իսկ մեր հարցին՝ Դուք պարգեւավճար ստացել եք, Բաղդասարյանը ընդգծեց. «Ես երբեւէ ինձ չեմ պագեւատրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ