Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և զենքեր առգրավել
Տեղից ստացվող լուրերի համաձայն՝ ոստիկանությունը փորձում է կանխել ընդդիմության և գործող իշխանությունների միջև հնարավոր բախումները:
Վրաստանի անջատական երկրամասի փաստացի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի պահանջով այսօր հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են նախագահական նստավայրի զինանոց և առգրավել զենքեր։ Այս մասին հայտարարել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի նախագահ Մուհամեդ Կիլբը:
Տեղից ստացվող լուրերի համաձայն՝ ոստիկանությունը փորձում է կանխել ընդդիմության և գործող իշխանությունների միջև հնարավոր բախումները:
Այս իրադարձությունների նախօրեին Աբխազիայի խորհրդարանը արտահերթ նիստի ընթացքում փաստաթուղթ է ընդունել՝ կոչ անելով Խաջիմբային ինքնակամ հրաժարական տալ՝ «հետագա ապակայունացումից խուսափելու համար»:
Ներքաղաքական իրավիճակն այդ երկրամասում կտրուկ սրվել է երեկ, երբ մայրաքաղաք Սուխումիում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայր` կոտրելով շենքի առաջին հարկի գրեթե բոլոր ապակիները՝ «Խաջիմբա, հեռացի՛ր» վանկարկումներով:
Մինչ այդ ցուցարարները հավաքվել էին չճանաչված հանրապետության Գերագույն դատարանի շենքի մոտ, որտեղ պետք է քննարկվեր նախագահության ընդդիմադիր թեկնածու Ալխաս Կվիցինիայի հայցը, որով նա բողոքարկել է անցյալ տարվա սեպտեմբերի ընտրություններում Խաջիմբային հաղթող ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ