Թրամփը ծրագրել է ոչնչացնել նաեւ Սպահանի հայկական եկեղեցին
Ամերիկյան The Hill պարբերականը հոդված է հրապարակել «Իրանի հինգ ամենանշանակալի մշակութային կառույցները, որոնք կարող են հայտնվել Թրամփի ցանկում» խորագրով: Խոսքը ԱՄՆ նախագահի մատնանշած 52 կառույցների մասին է, որոնց ուղղությամբ վերջինս սպառնացել էր հարվածներ հասցնել իրանա-ամերիկյան լարվածության սրման պարագայում:
Ինչպես պարբերականը նշում է՝ Թրամփը տվյալ կառույցների շարքում թվել է «Իրանի և իրանական մշակույթի համար կարևոր և մեծարժեք վայրեր»:
Առավել նշանակալի մշակութային օբյեկտների շարքում աղբյուրը նշել է Իրանում Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տաճարը՝ Սպահանի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցին:
ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ այդ եկեղեցին տարածաշրջանում հայկական մշակույթի միակ նշանակալի վկայությունն է: Վանական համալիրը նաև ուխտավայր է հանդիսանում:
Ներկայացված հնգյակում տեղ են գտել նաև Դարեհ Առաջինի կառուցած Պերսեպոլիսը, Իմամի հրապարակը Սպահանում, Աքեմենյան Պարսկաստանի առաջին մայրաքաղաքը հանդիսացող Պասագրադ հնագույն քաղաքը և Թավրիզի տոնավաճառը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով