Երեւանում թալանել են «Ջոինթ Սիսթեմս» ՍՊԸ-ն. հափշտակել են մոտ 3 մլն դրամ
Երեւանում, հունվարի 8-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել. ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ Գրիգոր Ե.-ն եւ հայտնել, որ հունվարի 7-ի ժամը 18։30-ից մինչեւ հունվարի 8-ի ժամը 09։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով ներս են մտել Ա. Ավետիսյան փողոցի 36 շենքի իր տարածք եւ այնտեղից հափշտակել մոտ 3 մլն դրամ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փաստի առթիվ քննիչ Իսկոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանություն ահազանգած Գրիգոր Ե.-ն աշխատում է «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության գործակալական բաժնի ղեկավար, իսկ տարածքը, որտեղից հափշտակել են գումարը, պատկանում է «Ջոինթ Սիսթեմս» ՍՊԸ-ին եւ կատարված դեպքի մասին նշված ՍՊԸ-ի տնօրեն Ռ. Գրիգորյանից ոստիկանությունում հաղորդում է ընդունվել։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով