Ֆրանսիայում «տիրոջն» են վերադարձրել ապօրինի դեն նետված 10 տոննա աղբ
Ֆրանսիական Լենյեվիլ համայնքի (Ուազի դեպարտամենտ) մունիցիպալ ծառայողները գտել են կարգախախտին, որը մոտ 10 տոննա աղբ է նետել քաղաքից դուրս մի դաշում, եւ նրան են վերադարձրել ամբողջ աղբը։ Ինչպես իր Ֆեյսբուքում տեղեկացրել է համայնքի քաղաքապետ Քրիսթոֆ Դիտրիխը, տղամարդը նաեւ պետք է կլորիկ տուգանք վճարի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք գտանք նրան, ով արել է դա, նրան գտնելը դժվար չէր, նա անցել էր քաղաքի բոլոր տեսախցիկների առջեւով»,- ասել է նա՝ նշելով, որ մեկ օրում մեքենան մոտ տասն անգամ երթեւեկել է կարգախախտի տան ու ապօրինի աղբատեղիի միջեւ։
Դրանից հետո մունիցիպալ ծառայողները աղբը բեռնել են հինգ մեքենաներում եւ տարել այդ մարդու քաղաքից դուրս գտնվող տարածք, որտեղ էլ բեռնաթափել են։ Քաղաքապետը նաեւ տեղադրել է կարգախախտի հետ խոսակցությունը, որի ընթացքում նրան հիշեցրել է օրինական աղբատեղիների գոյության եւ աղբահանման միջոցների մասին, ինչպես նաեւ տեղեկացրել 4 հազար եվրո վճարելու մասին՝ կատարված աշխատանքը փոխհատուցելու համար։
«Անօրինական աղբատեղիների» խնդիրը ֆրանսիական հասարակությունում լայնորեն քննարկվող թեմաներից է միջավայրի աղտոտման դեմ պայքարի քարոզչության ֆոնին։ Պատճառն այն է, որ քաղաքացիները չեն ցանկանում վճարել աղբահանման, ինչպես նաեւ աղբահանման կեղծ ընկերությունների աշխատանքի համար, որոնք աղբավերամշակման գործարաններ տանելու փոխարեն աղբը տանում են քաղաքից դուրս։
2019 թվականի սեպտեմբերին ֆրանսիական «Սենայի ափ, բնություն, շրջակա միջավայր» ասոցիացիան (RSNE) դիմեց դատարան Փարիզի մոտ անլեգալ աղբատեղիի մաքրումը չարտոնելուց հետո, որտեղ կուտակվել է մոտ 7 հազար խորանարդ մետր աղբ։ Ակտիվիստների խոսքով՝ մեծ վտանգ է ներկայացնում շերտավոր ասբեստը, որը անձրեւների եւ քամու ազդեցությամբ մանրանում եւ վերածվում է փոշու՝ տարածվելով աղբատեղիի սահմաններից դուրս։ Կազմակերպությունը տեղեկացրել է, որ սկսած 2017 թվականից՝ փորձել է քաղաքապետարանի համաձայնությունն ստանալ՝ անվճար մաքրելու տարածքը կամավորականների ուժերով։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ