Վլադիմիր Կարապետյանը տոնական օրերին Մոսկվայում որոշ գործարարներից աշխատանք է խնդրել. Որն է ազատման պատճառը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության պատճառները:
Հավանաբար նկատած կլինեք, որ ամանորյա ուղերձը սուֆլյորից կարդալիս վարչապետը մի պահ չի կարողանում շարունակել տեքստի ընթերցումը, դադար է տալիս: Պատճառը տեքստում մեկ նախադասության կրկնությունն է եղել, այսինքն՝ տեքստը փնթի է խմբագրված եղել: Դրանից հետո Ն. Փաշինյանը նախատել է Վլադիմիր Կարապետյանին, SMS-ով հորդորել պաշտոնից ազատման դիմում գրել:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Կարապետյանը տոնական օրերին Մոսկվայում որոշ գործարարներից աշխատանք է խնդրել՝ հայտարարելով, թե հոգնել է Փաշինյանի հետ աշխատելուց: Բայց իրականում Նիկոլ Փաշինյանն է դժգոհ եղել Կարապետյանից նաեւ այն բանի համար, որ հեղափոխությունից հետո իր կատարած ահռելի աշխատանքը չի կարողանում այնպես մատուցել հանրությանը, որ այդ տարբերությունը նկատեն:
Ավելին՝ Փաշինյանն իր շրջապատում մի քանի անգամ ասել է, որ ֆեյսբուքյան իր գրառումներով ավելի շատ գործ է անում, քան Կարապետյանն իր ողջ լրատվական ռեսուրսներով: Բացի այդ, ըստ «օդում կախված լուրերի»՝ Վլադիմիր Կարապետյանը նաեւ «պալատական խարդավանքների» մեծ վարպետ էր եւ կարողանում էր ՀՀ վարչապետի ականջին այնպիսի ինֆորմացիաներ հասցնել, որոնք իրականում գոյություն չունեն: Իսկ ում հետ հակադրվել կամ չի ընդունել, անմիջապես պիտակավորել է որպես «քոչարյանական»՝ նրա նկատմամբ թշնամանք քարոզելով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով