Հյուրի դին մի քանի օր «նստած է մնացել» տոնական սեղանի շուրջ
Բելառուսի Վիտեբսկի մարզի գյուղերից մեկում հյուրի դին մի քանի օր շարունակ նստած է մնացել տոնական սեղանի շուրջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Վիտեբսկի ներքին գործերի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վիտալի Սապրոնենկոյի հայտարարությանը:
Հունվարի 8-ին Չերեսի գյուղի մի բնակչուհի դիմել է ոստիկանություն և պատմել, որ իր ամուսինը մի քանի օր է` տանը չի գիշերել: Ինչպես պարզել են իրավապահները` վերջին անգամ նրան տեսել են վերջերս Ռուսաստանից վերադարձած համագյուղացու տանը հյուրընկալվելիս:
«Քրեական հետախուզության աշխատակիցները ստուգել են այս տեղեկությունը և գտել անհայտ կորած անձին: Նրա դիակը հայտնաբերել են տոնական սեղանի շուրջ` աթոռին նստած: Այստեղ դեկտեմբերի 30-ից մեծ խնջույք է անցկացվել: Նախնական վարկածի համաձայն` մահը վրա է հասել հունվարի 6-ի գիշերը»,- պատմել է Սապրոնենկոն:
Տեղեկությունների համաձայն` տանտիրոջ և նրա համագյուղացու միջև գիշերը կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ժամանակ տանտերը գերանով հարվածել է հյուրի գլխին:
«Բայց քանի որ հյուրը գլխարկով է նստած եղել սեղանի շուրջ, ինչպես խոստովանել է տանտերը, ինքը չի հասկացել, որ լուրջ վնասվածք է հասցրել: Օրեր անց արդեն սկսել է գլխի ընկնել, որ հյուրի հետ ինչ-որ բան այն չէ, սակայն ոստիկանություն չի զանգահարել»,- հայտնել է Սապրոնենկոն:
Ինչպես պարզ է դարձել քննության արդյունքում, 1969 թվականին ծնված տղամարդը գլխի փակ գանգուղեղային վնասվածք է ստացել և հավանաբար մահացել է հենց դրա հետևանքով: Կասկածյալի ՝ 1966 թվականին ծնված տանտիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Բելառուսի Քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Նրան առավելագույնը սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով