Միայն 30 տոկոսը կարող է տեղափոխել Գյումրի, մնացածը հնարավորություն չունեն․Մարալիկի ծննդատան տնօրեն
Մարալիկի ծննդատանը որակի առումով խնդիրներ չեն եղել, մահացության դեպքեր չեն գրանցվել, շատ լավ աշխատել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Մելիքյանը:
«Եթե ծննդատան գործիքներն ավելի կատարելագործվեին, օրինակ՝ մանկական ռեանիմացիա մենք չունենք, եղել են դեպքեր, երբ երեխայի վիճակը վատ է եղել, տեղափոխել ենք Գյումրի կամ այլ տեղեր։ Թող ֆինանսավորեին, ռեանիմացիայով հագեցնեին, մենք ոչինչ չունենք, նույնիսկ ռենտգեն ապարատ չունենք։ Ես ուզում եմ, որ Մարալիկի ծննդատունն աշխատի, թող բերեին ամեն ինչով ապահովեին, որ ավելի լավ ծննդատուն լիներ, ոչ թե որ վերցնեին, տանեին ուրիշ տեղ»,-նշեց նա։
Տնօրենը վստահ է՝ ծննդատունը լավ կլինի՝ աշխատի․ «Ծննդատան աշխատելը ճիշտ կլինի, որովհետև այստեղ ժողովուրդը շատ խեղճ են, վատ են ապրում, բնակչության 30 տոկոսը կարող է տեղափոխել Գյումրի կամ այլ ծննդատուն, բայց մնացածը չունեն հնարավորություն»։
Նա ասաց նաև, որ իր հետ փակման որոշումը չի քննարկել։ «Երեկ են եկել, մարդկանց հետ քննարկումն է եղել, ապա քննարկել են մարզպետարանում, վերջնական որոշման մասին ես տեղյակ չեմ։ Ես ասել եմ, որ պետք է աշխատի ծննդատունը, մնացածը պետք է նախարարը որոշի»,-հավելեց նա։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը Մարալիկի ծննդատան փակվելու մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց․ «Եթե կա որեւէ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է տարեկան 1000 վիրահատություն, եւ կա մեկ այլ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է նմանատիպ 100 վիրահատություն, ապա միանաշանակ է, որ 1000 վիրահատություն կատարող բժշկական կենտրոնում ավելի որակյալ են, այնտեղ մահացության դեպքերն ավելի քիչ են, հիվանդի փրկվելու հավանականությունն ավելի մեծ է․․․ Այդ 20 կամ 30 կիլոմետրը հաղթահարելն ավելի հեշտ է, քան մի բարդ դեպքում երեխայի կյանքը փրկելը։ Եթե նույնիսկ, օրինակ՝ մենք գիտենք, որ դա ծանր հղիություն է ռիսկային ծնունդ կարող է լինել, կան հարակից հիվանդություններ, ապա մենք հղիին հիմա էլ խորհուրդ ենք տալիս նրան՝ ավելի շուտ հոսպիտալացվել։ Մարալիկի դեպքում ամենամոտը Արթիկի կենտրոնն է, որն ուղիղ 15 կիլոմետր է հեռու Մարալիկից»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով