Օմսկում երեխաներին Պուտինի նկարով կոնֆետներ են բաժանել
Ամանորյա մանկական նվերներում Օմսկի բնակիչները հայտնաբերել են «Նախագահ» կոնֆետներ՝ Պուտինի լուսանկարով: Կոնֆետների լուսանկարը հրապարակել է «ВКонтакте» սոցցանցում Անտոն օգտատերը, որն ավելացրել է, որ կոնֆետներն ուտել դեռ չի փորձել, քանի որ կոնֆետի բաղադրության մեջ կան օղի եւ չիլի պղպեղ:
«Նախագահ» կոնֆետներն արտադրում է «Джи Си – Золотые конфеты» ընկերությունը Սանկտ-Պետերբուրգից: Ընկերության կայքում կոնֆետի նկարագրության բաժնում գրված է, որ տրյուֆելում արտացոլվում են երկրի ղեկավարի հիմնական գծերը՝ «ինքնատիրապետումը, հանգստությունը եւ խարիզման արտացոլվում են թավշյա տրյուֆելային միջուկի կոճապղպեղային տաք նոտաներով, անաչառությունը, անկանխատեսելիությունը եւ սրամտությունը՝ չիլի պղպեղի բացվող կծվությունում»:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով