Ռոհանին հայտնել է, որ Իրանը ձգտում է միջուկային գործարքի ամրապնդմանը
Թեհրանը ձգտում է միջուկային գործարքի ամրապնդմանը, սահմանափակումներին հետեւելուց վերջին հրաժարումն անհրաժեշտ էր համաձայնագրում հավասարակշռություն ստեղծելու համար, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում:
«Իրանը եւ Եվրոպան ձգտում են տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը եւ Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի ամրապնդմանը: Մեզ համար չափազանց կարեւոր է, որ Եվրոպան, Չինաստանը եւ Ռուսաստանը իրենց կարեւոր դերն ունենակ ԳՀՀԾ պահպանման մեջ՝ ապահովելով Իրանի շահերը»,- ասել է Ռոհանին, ում խոսքը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանն անցել է միջուկային պարտավորությունների կրճատման վերջին փուլին, որպեսզի գործարքում հավասարակշռություն ստեղծի:
Իրանը 2020 թվականի հունվարի սկզբին հայտարարեց «միջուկային գործարքի վերջին առանցքային սահմանափակումից հրաժարվելու մասին, որը վերաբերում է ցենտրիֆուգերի թվին», եւ հայտարարեց, որ հիմա «Իրանի միջուկային ծրագրի աշխատանքում սահմանափակումներ չեն մնացել»: Ընդ որում՝ Թեհրանը մտադիր է, ինչպես նախկինում, ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը շարունակել, եւ պատրաստ է վերադառնալ պարտավորությունների կատարմանը, եթե պատժամիջոցները հանվեն եւ ապահովվեն Թեհրանի շահերը, որոնք նախատեսված են միջուկային գործարքով:
2015 թվականի հուլիսին «վեցնյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) եւ Իրանը հայտարարեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հասնելու մասին: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով գոյատեւեց 3 տարի: 2018-ի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց համաձայնագրից միակողմանի դուրս գալու եւ Իրանի դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին: Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով