Ուկրաինայում հունվարի 9-ը հայտարարվել է սգո օր
Ուկրաինայում 2020 թվականի հունվարի 9-ը հայտարարվել է սգո օր՝ կապված Թեհրանում Boeing 737 ինքնաթիռի աղետի հետ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համապատասխան №1/2020 հրամանը ստորագրել է ողբերգությանը նվիրված աշխատանքային խորհրդակցության արդյունքներով: Այս մասին հայտնի է դարձել նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրությունից, փոխանցում է 112.ua-ն:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է 2020 թվականի հունվարի 9-ը հայտարարել սգո օր՝ կապված ողբերգության հետ, որը հունվարի 8-ին տեղի է ունեցել Թեհրանում «Ուկրաինայի միաջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռի կործանման հետեւանքով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Զոհվածների հիշատակը հագելու համար Ուկրաինայի պետական դրոշները կիջեցվեն պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների, հաստատությունների եւ կազմակերպությունների շենքերի եւ կառույցների վրա:
Համերգային-զվարճալի ծրագրերը պետք է չեղարկվեն, իսկ հեռուստա- եւ ռադիոհաղորդումները շտկվեն նախագահի հրամանին համապատասխան:
Զելենսկու գրասենյակը հիշեցրել է, որ ՈւՄԱ ավիաընկերության PS 752 չվերթի օդանավում, որը կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտ, եղել է Ուկրաինայի 11 քաղաքացի (2 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ), Կանադայի՝ 63, Իրանի՝ 82, Գերմանիայի՝ 3, Շվեդիայի՝ 10, Աֆղանստանի՝ 4, Մեծ Բրիտանիայի՝ 3 քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կործանվել էր Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը, որը պատկանում էր ՈւՄԱ ավիաընկերությանը: Ինքնաթիռում եղել էր 177 մարդ: Բոլորը զոհվել էին:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով