Չինաստանում առաջարկել են ռոբոտների հարկ սահմանել
Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիան գնահատել է ավտոմատացման հեռանկարները: Զանգվածային գործազրկություն չի լինի, սակայն ռոբոտների հարկեր կսահմանվեն՝ ավելի խոցելի աշխատախմբերին պաշտպանելու համար, գրում է HighTech+-ը:
Ակադեմիայի զեկույցի համաձայն՝ ռոբոտների թիվը չի հանգեցնի աշխատատեղերի կրճատմանը 14-րդ հնգամյակի ընթացքում, որն սկսվել է 2021 թվականին:
Ցածր որակավորում ունեցող աշխատողները չեն կորցնի իրենց աշխատատեղերը, այլ պարզապես կանցնեն այլ պաշտոնների: Միեւնույն ժամանակ, 13-րդ հնգամյակի վերջին ռոբոտները զբաղեցրել են 8-10 մլն աշխատատեղ, որոնք ավելի վաղ զբաղեցնում էին ներգաղթյալները:
Չինաստանում ռոբոտներն ակտիվորեն ներգրավվում են տնտեսության ոլորտներում: Շատ հյուրանոցներ եւ ռեստորաններ ռոբոտներն օգտագործում են մատուցողների եւ սպասուհիների փոխարեն: Արդյունաբերական ռոբոտների թվով երկիրն առաջ է անցել ԱՄՆ-ից եւ Եվրոպայից: Միայն 2018 թվականին տեղադրվել է նման 154 032 մեքենա:
Սակայն որոշ դեպքերում «չինական ձեւով» ավտոմատացումը հանգեցնում է զանգվածային հեռացումների: Միեւնույն ժամանակ, գիտնականների հաշվարկները ցույց են տալիս, որ ռոբոտացման առումով լավատեսությունն արդարացված է: Աշխատուժի արտադրողականության բարձրացումը կնվազեցնի արտադրանքի գները, ինչը կբարձրացնի պահանջարկը եւ կպահանջի լրացուցիչ աշխատողների ընդունում:
Ավտոմատացման բացասական հետեւանքներից խուսափելու համար ակադեմիան առաջարկում է հարկեր սահմանել ռոբոտների օգտագործման համար: Դրանց հաշվին ստացված միջոցները կփոխանցվեն խոցելի աշխատողների վերապատրաստումը ֆինանսավորելու համար:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով