Նոր տարվա գիշերը օրհներգը եթեր չհեռարձակելու համար վաղը ՀՌՀ-ում վարույթ կսկսվի
Հանրային և մյուս մասնավոր հեռուստաընկերությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկվի հունվարի 1-ին ժամը 00:00-ին ՀՀ օրհներգը եթեր չհեռարձակելու համար: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հեռուստառադիո հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պարզաբանելով, որ օրհներգը չհեռարձակելու դեպքում օրենքով սահմանված տույժ-տուգանք չկա:
Թեև նշենք, որ ՀՀ օրհներգի մասին օրենքում նշված է, որ օրհներգը հեռարձակվում է Հայաստանի տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձևից, ամեն օր: Օրենքում հատուկ նշված է, որ Ամանորի գիշերն այն հեռարձակվելու է Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո: Տիգրան Հակոբյանը նշեց, որ օրենքի պահանջ կա, որ այն հեռարձակվի, բայց օրենսդրական բաց կա, թե ինչպես պետք է իրականացվի վերահսկողությունը, եթե այն չհեռարձակվի:
Հիշեցնենք, որ քաղաքական և հասարակական մի շարք գործիչներ քննադատեցին այն փաստը, որ Ամանորի գիշերը Նիկոլ Փաշինյանի տոնական ուղերձից հետո «Առաջին ալիքը» չհեռարձակեց ՀՀ օրհներգը: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ Հ1-ից զատ նաև մյուս ՀԸ-ներն են վարչապետի ուղերձից հետո միանգամից ամանորյա համերգի առաջին կատարումը հեռարձակել: Այնուհանդերձ, վաղը ՀՌՀ-ում նիստ է հրավիրվելու, վարույթ են բացելու, որ թեմայի շրջանակներում արձանագրություն կազմեն: Տիգրան Հակոբյանն ասում է, որ ՀՀ օրհներգը ֆիքսված ժամի հեռարձակելն անհեթեթ է:
«Ուղիղ եթերներին խանգարող, այսօրվա տեխնոլոգիաներին դեմ մի բան է: Ճիշտ եք ասում, որ օրենքով նախատեսված է, բայց խախտման դեպքում սանկցիա չենք կարող կիրառել: … Դա փնթիություն է, երբ Հանրայինում պլանավորում էին եթերը, պետք է իրավաբանն ասեր՝ գիտեք 12-ին պետք է օրհներգը հնչի: Եթե վարույթը բացվի, ապա մենք միայն կարող ենք ՀԸ-ներին զգուշացնել, որ այդպիսի բան չի կարելի անել, ինչը կարող ենք նաև առանց բացելու ասել: Այս խախտման համար որևէ տուգանք չկա»,- ասաց նա:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով