Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխգործակցությունը զարգանում է բոլոր ոլորտներում՝ չնայած արտաքին խոչընդոտներին. Պուտին
Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցությունը զարգանում է բոլոր ոլորտներում՝ չնայած մի շարք միջազգային խաղացողների կողմից ստեղծվող խոչընդոտներին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարը շահագործման հանձնելու արարողության ժամանակ:
«Անդրսևծովյան գազատարի շինարարության համատեղ լայնամասշտաբ նախագծի հաջող իրականացումը վկայում է այն մասին, որ ռուս-թուրքական ռազմավարական գործընկերությունը զգալի, շոշափելի արդյունքներ է տալիս: Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունն աստիճանաբար զարգանում է գրեթե բոլոր ոլորտներում: Չնայած աշխարհում տիրող բարդ իրավիճակին և մի շարք միջազգային խաղացողների կողմից ստեղծվող խոչընդոտներին, որոնք ուղղված են մեր երկրների միջև փոխգործակցության ընդլայնմանը խանգարելուն, աշխատանքն ընթանում է իր հունով»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ ռուսական գազի արտահանումը Թուրքիա իրականացվում է արդեն 30 տարի, ինչպես նաև ընդգծել է, որ անցյալ տարի թուրք գործընկերներին 24 մլրդ խորանարդ մետր կապույտ վառելիք է մատակարարվել:
Պուտինը նշել է, որ գատազարի ճյուղերից մեկով գազը Թուրքիայի տարածքով կհասնի Բուլղարիա, Սերբիա, Հունաստան: «Այդպիսով, ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսք» գազատարով անկասկած, մեծ նշանակություն կունենան ոչ միայն Թուրքիայի և սևծովյան տարածաշրջանի համար, այլև դրական ազդեցություն կունենան հարավեվրոպական երկրների զարգացման վրա»,- ընդգծել է Պուտինը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով