«Վիրաբուժականը փակեցին, ինֆեկցիոնը փակեցին, հիմա հերթը ծննդատանն է. Էդ նախարար չէ, մոլախոտ է». Մարալիկի բնակիչներ
Պատճառաբանում են, թե ծննդկանների թիվը շատ քիչ է, տարվա մեջ ունենք 106 ծնունդ, սակայն ասում են, որ պետք է ունենայինք 150-ը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի հերթապահ մանկաբարձուհիներից Հերմինե Անիսյանը:
Նրա խոսքով՝ իրենք սպասարկում են 17 գյուղից 5-6-ը, որովհետև մյուս գյուղերից չեն կարողանում գալ. «Բազմիցս դիմել ենք համապատասխան մարմիններին, այնինչ արձագանք չկա, տրանսպորտ չեն տալիս, որ մարդիկ կարողանան գան և օգտվեն Մարալիկի ծննդատնից, ուստի այդ իսկ պատճառով քչացել են ծնունդները»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Մարալիկի բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը և պահանջում են չփակել իրենց ծննդատունը: «Նախարարությունից պատճառաբանում են, թե մենք համապատասխան մասնագետ չունենք: Մեր վիրահատող բժիշկ-գինեկոլոգը երկու ամիս առաջ մահացել է, ավտոմատ արհեստականորեն հղիները գնացին Գյումրի, որն էլ ցույց է տալիս, որ հղիները քիչ են: Ուզում են, որ մեր մանկաբույժը 30 հազար դրամով աշխատի: Բերեք, ֆինանսավորեք, այդ ուղղությամբ ոչ մեկ չի աշխատում: Ես հասկանում եմ, որ եթե ցանկություն լինի, ամեն ինչը կարող է իր տեղում լինել, ցանկություն չկա, չեն պայքարում, վերևներում սխալ տվյալներ են ներկայացնում»,- ասաց նա:
Անիսյանը նշեց, որ Մարալիկը եղել է շրջկենտրոնի ամենամեծ հիվանդանոցը. «Վիրաբուժականը փակեցին, ինֆեկցիոնը փակեցին, հիմա հերթը ծննդատանն է: Հղիները բողոքում են, ասում, որ ի վիճակի չեն Գյումրի գնալու, ինչու եք մեզ ստիպում, որ մենք գնանք Գյումրի: Ճանապարհին կարող են նաև կորցնել երեխային, ո՞վ է պատասխան տալու»,- ասաց նա և հավելեց, որ իրենք կոչով դիմում են թե՛ նախարարին, թե՛ Փաշինյանին և խնդրում՝այս հարցին դրական լուծում տալ:
Նա ընդգծեց՝ եթե չկան մասնագետներ, ապա պետք է բերել նրանց: «Մենք տարվա մեջ 106 ծնունդ ենք տվել, իսկ Գյումրին մեծ քաղաք է, տվել է 150 ծնունդ, եթե Գյումրին տալիս է 150-ը, նորմա՞լ է, իսկ եթե այս շրջանը տալիս է 106 ծնունդ, դա նորմալ չէ՞»:
Նշենք որ ծննդատունն ունի 12 աշխատակից:
Մեկ այլ մանկաբարձ էլ նշեց, որ դեկտեմբերի 30-ին գնացել է աշխատանքի, գլխավոր բժիշկն ասել է՝ գնացեք տուն, հիվանդանոցը փակ է, աշխատանք չկա: Վերջինս ասաց նաև, որ ամսի 7-ին գիշերը երկու ծնունդ է ընդունել:
Ցուցարարներից մեկն էլ ասաց՝ եթե այդուհանդերձ փակեն ծննդատունը, իրենք չեն կարող ծննդկաններին Գյումրի տանել. «Միանգամից դագաղն էլ հետը պատվիրենք էլի»,- ասաց նա:
Մեկ այլ ցուցարար էլ հավելեց՝ երկու ամիս առաջ նախարարն ասում էր, թե Արթիկի Մարալիկի և Թալինի հիվանդանոցները պետք է վերանորոգվեն, հիմա ի՞նչ եղավ:
«Էդ նախարարը պետք է հանվի, էդ մոլախոտ է, հո նախարար չէ, պիտի էդ մոլախոտներին Փաշինյանը հանի, տենց մոլախոտներն են խանգարում Փաշինյանին»,- եզրափակեց ցուցարարը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով