2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է 7400 մարդով․ ԱՎԾ
2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 965.3 հազար մարդ և 2018թ. տարեսկզբի համեմատ նվազել է 7.4 հազար մարդով, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ժողովրդագրական ժողովածուից։
2019թվականի տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է 63.9%, իսկ գյուղականը՝ 36.1%:
2019թ. տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության կառուցվածքում 47.3%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.7%-ը` կանայք:
Բնակչության միջին տարիքը 2019թ.-ի տարեսկզբի դրությամբ կազմել է 36.7 տարի, տղամարդկանց համար` 34.6, իսկ կանանց համար` 38.5 տարի:
2019թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության կառուցվածքում 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը կազմել է 21.5%, աշխատունակ տարիքինը` 64.4, իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը` 14.1%:
2019թ. տարեսկզբի դրությամբ աշխատունակ տարիքի ամեն 1 000 մարդուն բաժին է ընկել 552 մարդ` 0-15 տարեկան և կենսաթոշակային տարիքի, 2018թ. նույն ժամանակահատվածում արձանագրված 537 մարդու համեմատ:
Ժողովրդագրական իրավիճակի առկա հիմնախնդիրներից է բնակչության ժողովրդագրական ծերացումը, որի ընթացքը հանրապետությունում հետխորհրդային տարիներին մեծապես արագացել է: Բնակչության ծերացումը կամ ժողովրդագրական ծերացումը երկարատև ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելիության, մահացության և դրանց հարաբերակցություններում տեղ գտած տեղաշարժերի, ինչպես նաև, մասամբ միգրացիայի հետևանք է: Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: Այդ ցուցանիշը 2019թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ-ում կազմել է 11.9%:
2019թ. տարեսկզբի դրությամբ մշտական բնակչության 36.5 տոկոսը կենտրոնացված է եղել Երևան քաղաքում, իսկ ՀՀ Արարատի, ՀՀ Արմավիրի և ՀՀ Կոտայքի մարզերից յուրաքանչյուրում բնակվել է հանրապետության բնակչության 8.5%-8.9%, ՀՀ Լոռու, ՀՀ Գեղարքունիքի և ՀՀ Շիրակի մարզերում, համապատասխանաբար` 7.3%-7.9%, ՀՀ Արագածոտնի, ՀՀ Սյունիքի և ՀՀ Տավուշի մարզերից յուրաքանչյուրում`4.2%-4.7%, իսկ 1.7%` ՀՀ Վայոց ձորի մարզում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո