ԱՄՆ գլխավորած կոալիցիան հաստատել է իրաքյան բազաների գնդակոծման փաստը
Իրաքյան բազաները շաբաթ օրը ենթարկվել են երկու հարձակման, որոնց արդյունքում ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի զինծառայողները չեն տուժել։ Այս մասին ասվում է «Անսասան վճռականություն» գործողության, որն Իրաքում եւ Սիրիայում իրականացնում է ԱՄՆ գլխավորած երկրների խումբը, շտաբի հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ռազմական կոալիցիան հաստատում է երկու գրոհների փաստը իրաքյան բազաների մոտ, որոնցում տեղակայված են կոալիցիոն ուժեր»,- ասվում է փաստաթղթում։ Կոալիցիայի տվյալներով՝ «չթիրախավորված գնդակոծվել է» Բաղդադի լավ ամրացված «կանաչ գոտին»՝ կոալիցիայի օբյեկտների սահմաններից դուրս, ինչը «կարող էր վնաս հասցնել խաղաղ իրաքցիներին»։ «Հրթիռներն ընկել են Բալադ ավիաբազայի մերձակայքում։ Կոալիցիոն զորքերը հունվարի 4-ին չեն տուժել։ Իրաքյան անվտանգության ուժերը ներկայում հետաքննում են միջադեպերը»,- ասվում է հայտարարությունում։
Ինչպես պարզաբանել է գործողության շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Մայլս Քեգինսը, վերջին երկու ամսում իրաքյան բազաների դեմ իրականացվել է 13 գրոհ։ «Նախորդ հարձակումները, նոյեմբերին եւ դեկտեմբերին, հանգեցրել են Իրաքի եւ կոալիցիայի զինծառայողների մահվան եւ վիրավորումների։ Մենք ուժեղացրել ենք անվտանգության միջոցները իրաքյան բազաներում, որտեղ տեղակայված են կոալիցիայի զորքերը»,- ավելացրել է նա։ Սպան հերքել է Մոսուլի շրջանում գրոհների մասին տեղեկությունները։
Շաբաթ օրը տեղեկություն է ստացվել Բաղդադի եւ Իրաքի ՌՕՈւ բազայի գնդակոծման մասին, որտեղ ամերիկացիներ կան։ Երկու հրթիռ ընկել է Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները եւ կառավարական հաստատությունները։ Պայթյուններից մեկը որոտացել է ԱՄՆ դեսպանատնից ոչ հեռու։ Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Գնդակոծությունից հետո դեսպանատան բոլոր մուտքերը փակվել են։
Բացի այդ, առնվազն չորս հրթիռ ընկել է Բալադ ավիաբազայի տարածքում (Բաղդադից հյուսիս, Սալահ էդ Դին նահանգ), որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։ Իրաքի բանակի ներկայացուցիչների տեղեկություններով՝ վիրավորվել է տեղի երեք զինծառայող։
Տեղեկացվել է նաեւ մայրաքաղաքի Էլ Ջադիրիա թաղամասի ականանետային գնդակոծության մասին, ինչի հետեւանքով տուժել է հինգ մարդ։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո