Հայաստանում գյուղատնտեսական ոլորտը մասնագիտական կրթություն չունեցող անձանց ձեռքում է. Հրաչ Բերբերյան
Հայաստանում գյուղատնտեսական ոլորտը 2019 թվականին շարունակեց անկում ապրել: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ անկման պատճառն առաջին հերթին գյուղատնտեսության նախարարության օպտիմալացումն էր: Փորձագետի հավաստմամբ՝ զարգացած երկրներում գյուղատնտեսական ոլորտը կառավարության առաջնահերթություններից մեկն է, մինչդեռ Հայաստանում ոլորտին պատշաճ ուշադրություն չեն դարձնում:
«Ոլորտում որակյալ կառավարում չկա. մասնագիտական կրթություն չունեցող, և, ընդհանրապես, գյուղատնտեսությունից հեռու մարդկանց կառավարման հետևանքով է, որ Հայաստանում գյուղատնտեսությունն օրեցօր անկում է ապրում: Ինչքան չպետք է սիրեն եկիրը, որ փակեն Գյուղնախարարությունը»,-ասաց Բերբերյանը՝ ընդգծելով, թե նախարարությունը փակելու հետևանքով ոլորտն ինքնահոսի է, իսկ այն ծրագրերը, որոնք, կարծես թե, ուղղված են գյուղատնտեսական ոլորտն ակտիվացնելուն, արդյունք չեն տալիս:
«Սուբսիդիոն ծրագրերն են իրականացնում, բայց ծրագրերն այնպես են կազմվում, որ միշտ շահում են բանկերը, ոչ թե գյուղատնտեսները: Սմարթ գոմերի ծրագիրը փորձեցին Հայաստանում ներդնել՝ հաշվի չառնելով մեր երկրի բնակլիմայական պայմանները: Արդյունքում՝ ծրագիրը ձախողվեց: Նմանատիպ նախագծերով գյուղոլորտն ապագա չունի»,-ասաց Հրաչ Բերբերյանը:
Նա խնդրահարույց համարեց նաև այն, որ մինչ ծրագրեր կազմելը՝ չեն վերացվում առկա խնդիրները. չկան որակյալ հակակարկտային և ոռոգման համակարգեր, անասնաբուժական համակարգ, որպեսզի հիվանդությունները չտարածվեն:
Անդրադառնալով անասնապահական ոլորտին՝ նա նշեց, թե խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի անկումն այս տարի ևս շարունակական բնույթ կկրի:
«Մսամթերքի առաջարկն ավելի շատ է, քան՝ պահանջարկը: Մի կողմից գնողունակություն չկա, մյուս կողմից էլ գյուղատնտեսը չունի անասնակեր, որ կարողանա գլխաքանակը պահպանել: Հետևաբար՝ գարնանը կարելի է սպասել մսամթերքի գնաճ, կաթնամթերքի արտադրության անկում»,-պարզաբանեց Բերբերյանը:
Նա ընդգծեց՝ գյուղատնտեսությունն այսօր ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 20 տոկոսը, բայց այս տեպմերով շարունակելու դեպքում դա կլինի առավելագույնը 15 տոկոս. «Սա այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը Հայաստանի ՀՆԱ-ի 45 տոկոսն է կազմել»,- նշեց «Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո