ԱՄՆ-ում ցանկանում են օրենսդրորեն արգելել Թրամփին Իրանի դեմ պատերազմ սկսել
ԱՄՆ-ում դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը Սենատի քննարկմանն է ներկայացրել բանաձև, որով առաջարկում է արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ` առանց Կոնգրեսի համաձայնության: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը:
Բանաձևը ներկայացվել է ԱՄՆ-ի կողմից Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության ֆոնին:
ԱՄՆ-ի Կոնգրեսն իրավունք ունի պատերազմ հայտարարել և նախագահին թույլտվություն տալ ռազմական գործողություններ վարելու համար: Այնուամենայնիվ, գործադիր իշխանությունն ԱՄՆ-ից դուրս դե-ֆակտո կատարում է մի շարք ռազմական գործողություններ՝ դրանք հիմնավորելով Կոնգրեսի տված նախկին թույլտվություններով և ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելու անհրաժեշտությամբ:
«Հարցն այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ի զինված ուժերը պետք է մասնակցեն Իրանի դեմ զինված հակամարտությանը, կարող է լուծվել միայն Կոնգրեսի և հասարակության ամբողջական տեղեկացված լինելուց հետո, Կոնգրեսում հրապարակային բանավեճերից և քվեարկությունից հետո, ինչպես և նախատեսված է Սահմանադրությամբ»,-ասված է բանաձևի մեջ:
Փաստաթուղթը նախատեսում է արգելել Թրամփին առանց Կոնգրեսի համաձայնության ցանկացած «թշնամական քայլի» դիմել Իրանի դեմ 30 օրվա ընթացքում:
Դեմոկրատները բարկացել են այն բանից, որ Սոլեյմանիի սպանությունը կարող է բորբոքել Թեհրանի հետ հակամարտությունը: Նրանք նաև դժգոհ են այն փաստից, որ Սպիտակ տունը նախօրոք իրենց չի տեղեկացրել գործողության մասին: Միևնույն ժամանակ, հանրապետականները հավանություն են տալիս Թրամփի գործողություններին: Հաշվի առնելով այն փաստը, որ Թրամփի կուսակիցները Սենատում մեծամասնություն են կազմում, Քեյնի բանաձևը շատ հնարավոր է, որ տապալվի: Սակայն հանրապետականներն իրավունք չունեն բանաձևը քննարկման չդնելու:
Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ